ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ լարված է նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որոշել է օգտվել առիթից և ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցող քննչական գործողությունների ֆոնին փորձում է առաջ մղել առողջապահության նախարարի իր թեկնածուին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Թեև երեկ նա երկրում չէր (ԱԺ նախագահի հետ Լիտվա է մեկնել), այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունների շրջանում արդեն սկսել է իր ընկերոջ PR-ով զբաղվել և բարեխոսել, որպեսզի Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատումից հետո ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանը նշանակվի նախարար»,–գրում է «Ժողովուրդը»։
Նշենք, որ Մանուկյանը մեծ աղմուկով այդ կենտրոնի տնօրեն է նշանակվել 2019 թվականին, երբ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր, իսկ այսօր արդեն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
ՔԿ–ն ապրիլի 17–ին հայտնել էր, որ խուզարկություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում, ըստ ԶԼՄ–ների` «Ուիգմոր քլինիք» ԲԿ–ում: Տնօրեն Զավեն Քոլոյանը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել։ Գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հետ։
«Ժողովուրդը» գրում է` իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաև մասնաբաժին ունի այդ կառույցում և սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել:
Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ գուցե նաև այդ խողովակով են արվում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 15:33
Пять лидеров палестинского движения ХАМАС, включая двоих членов политбюро, погибли в результате израильских авиаударов по сектору Газа во вторник утром. Об это сообщил в беседе с РИА Новости источник в движении.
-
2025-03-18 15:32
Новая Конституция Армении будет документом, который не навредит миру и мирному договору, заявила министр юстиции РА Србуи Гальян.
-
2025-03-18 15:29
Верхняя палата Федерального собрания Швейцарии — Совет кантонов, приняла проект № 24.4259 под названием «Форум мира по Нагорному Карабаху: обеспечение возможности возвращения армян».
-
2025-03-18 15:27
Достойны мир и сотрудничество будут только тогда, когда Азербайджан получит соразмерный ответ и в дипломатической плоскости, и путем укрепления системы безопасности Армении и налаживания отношений Еревана с внешними партнерами. Об этом в беседе с журналистами 18 марта заявил секретарь фракции блока «Армения» Арцвик Минасян.