Փաստաբան․ ՔՊ-ական պատգամավորին վիրավորած Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է
Հանրային տրանսպորտում ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած, այնուհետև դաժան ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը նշեց, որ քրեական գործը սկզբում նախաձեռնված է եղել առերևույթ խուլիգանության հատկանիշներով (կալանք չի ենթադրում), իսկ հիմա լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով։
«Կարծում եմ` Հայաստանի քաղաքացիների մեծ մասին ցանկացած պահի կարող է առաջադրվել այս մեղադրանքը։ Ես հույս ունեի, որ քննչական կոմիտեն չի ներգրավվի այս խոշտանգման գործընթացի մեջ, բայց ցավոք...»,– ասաց նա։
Մելիքյանը տեղեկացրեց, որ հոդվածով նախատեսվում է 1-4 տարի ազատազրկում։
Նա հավելեց, որ իր պաշտպանյալին ծեծի ենթարկելու մասով հանցագործության մասին հաղորդում է բերել, որը հանձնելու է պատկան մարմիններին։
«Սա սովորական ոստիկանական խոշտանգում չէ, սա քաղաքական պատվերով կատարվող այլանդակություն է բանդայի կողմից, ու որևէ բան չի ձեռնարկվում»,– ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ այս պահին Սամվելը տեղափոխվել է Շենգավիթի դատարան. նշանակում է, որ միջնորդություն է ներկայացվել, բայց դեռ տեղեկություն չունեն` արդյոք դա կալանքի միջնորդություն է, թե ոչ։
«Ըստ օրենքի` դատարան միջնորդություն կարող է ներկայացվել նաև տնային կալանքի կամ վարչական հսկողության միջնորդություն, որոնք ավելի մեղմ խափանման միջոց են»,– ասաց Մելիքյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.
-
2025-06-25 12:16
В Армении продолжаются масштабные обыски и задержания оппозиционных активистов.