Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՎԵՐШՑՆԵԼ ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ ԼՂ-ՈՒՄ
Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված է երկու հանգամանքով և միանգամայն բնական է ներկա պայմաններում։ Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, և այդ պահից այն ամենը, ինչ կատարվում է Ղարաբաղի տարածքում, դարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի քննարկման թեմա՝ առանց Հայաստանի մասնակցության։ Երկրորդն այն է, որ 2023 թվականին Ադրբեջանը սկսել է հարձակման երկրորդ ալիքը և գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ հայ բնակչությունն ամբողջությամբ լքել է իր տարածքը, այնտեղ հայեր այլևս չկան։ Ըստ այդմ, սրա հետ կապված ռուս խաղաղապահների այնտեղ գտնվելու անհրաժեշտությունը սկսեց մոտենալ զրոյի»,- ասել է նա։
Զատուլինն ընդգծել է, որ Ադրբեջանը նախատեսում է վերացնել հայերի ներկայության հետքերը, ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ կոնֆլիկտի պատճառ կդառնար երկու կողմի համար։
«Կարելի էր կառչել հայ բնակչության որոշ մասի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հեռանկարից, կարելի էր պաշտպանել այն գաղափարը, որ խաղաղապահներն այնտեղ են երաշխավորելու հայկական ունեցվածքի, մշակութային պատմական հուշարձանների, այդ թվում՝ համաշխարհային պատմական նշանակության հուշարձանների պահպանությունը։ Բայց այս դեպքում դա ամբողջովին կախված կլիներ հենց Ադրբեջանի բարի կամքից, այս հարցում իր բաց լինելը ցույց տալու ցանկությունից և Ղարաբաղի տարածքում իր հետագա անելիքներին վկաների ներկայությունն ապահովելու ցանկությունից։
Ըստ ամենայնի, նա պատրաստվում է «մշակել» այս տարածքը և աստիճանաբար վերացնել հայերի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում։ Այս իրավիճակում ռուս խաղաղապահները կոնֆլիկտի պատճառ կդառնային. եթե նրանք սկսեին բողոքել դրա դեմ, դա խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Եթե դրա դեմ չբողոքեին, ինչպես 2023-ին չբողոքեցին Ղարաբաղում Ադրբեջանի նոր օպերացիայի դեմ, ապա այս դեպքում հայկական կողմը կարող էր մեղադրել, որ խաղաղապահները պարզապես Ադրբեջանի մեղսակիցն են՝ հայկական Լեռնային Ղարաբաղը ոչնչացնելու գործում»,- հավելել է նա։
Պատգամավորի խոսքով՝ խաղաղապահների դուրսբերումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսվելու պատճառներ չկան։
«Ի՞նչպատերազմ կարող է լինել։ Պատերազմ կարող է լինել, եթե Հայաստանում իշխանության գան մարդիկ, որոնք կդադարեն զիջել Հայաստանի տարածքը և հայկական ազգային շահերը, և Ադրբեջանը սրա հետ չի համաձայնվի։ Բայց այսօրվա իրավիճակում ես չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի հեռանկար՝ կապված ռուս խաղաղապահների հետ։ Այնտեղ հայեր չեն մնացել»,- պարզաբանել է Զատուլինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.