Ճնշումը իր արդյունքը տվել է. Պատգամավորը՝ Փաշինյանի հանդիպումների մասին
Առաջին անգամ, որ Նիկոլը Փաշինյանն այցելել էր Տավուշի գյուղեր ուրիշ բաներ էր ասել, հիմա մի քիչ իր առաջնահերթությունները փոխվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետի այցին Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր:
«Հիմա ինքն ասում է՝ ադրբեջանցիների հետ պայմանավորվել եմ, որ ճանապարհներն իրենց վերահսկողության տակ չի լինելու, ճանապարհի էն կողմն են կանգնելու, գետի մյուս կողմում: Եվ ասել է, որ սահմանապահ զորքերն են կանգնելու, այսինքն մենք էլ պետք է այդտեղ սահմանապահ զորքեր պահենք: Ադրբեջանի կողմից արդեն 6 տարի է սահմանապահ զորքերն են կանգնած, բայց դա նույն զինված ուժերն են, ոչ մի տարբերություն չկա:
Նաև ասել է, որ վերջնական պայմանավորվածություն չկա, 90 տոկոսանոց պայմանավորվածություն է, դա բանավոր պայմանավորվածություն է, գրավոր չի, վերջնական չէ: Բայց փաստը մնում է այն, որ այս հանրային ճնշումը իր որոշակի արդյունքները տվել է: Բայց սա վերջնական չէ, բազմաթիվ հարցեր դեռ կան: Ադրբեջանցիները որտեղ պետք է տեղակայվեն: Մենք պետք է ճնշումը մեծացնենք ու ասենք՝ դրան էլ չենք համաձայն: 50 մետրի կլինի, թե 500 մետր, դա ապօրինի պրոցես է, հակասահմանադրական է: Մեր խնդիրն այն է, որ այդ ապօրինի պրոցեսը պետք է կանգնի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա վստահություն հայտնեց, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, երկու ոտքը դնի մի կոշիկի մեջ և ոչ ասի այս դավաճանական օրակարգին, խնդիրը կլուծվի:
Նշենք, որ այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել և հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ: Այդ հանդիպումները փակ են եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել:
Փաշինյանի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.