ԱՊՀ երկրները քննարկել են ՀՕՊ ուժերի կիրառումը մարտական խնդիրների կատարման ժամանակ
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հարցերով համակարգող կոմիտեն տվյալ պահին հիմնական ջանքերը կենտրոնացրել է համատեղ մարտական հերթապահության ընթացքում ՀՕՊ ուժերի և միջոցների կիրառման պլանավորման վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է Համակարգող կոմիտեի փոխնախագահ, Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի սպառազինության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
«Շարունակվում է ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության միասնական (միացյալ) տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը։ Կողմերի պաշտպանության նախարարները հաստատել են զորքերի (ուժերի) ցանկերը։ Այս փուլում հիմնական ջանքերը կենտրոնացած են մարտական հերթապահության խնդիրների համատեղ կատարման ժամանակ ՀՕՊ ուժերի և միջոցների կիրառման ծրագրման վրա»,-հայտնել է Գրեխովը։
Նա հիշեցրել է, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի՝ այսօր Դուշանբեում կայացած 58-րդ նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՕՊ միավորված համակարգի, մասնավորապես ՀՕՊ միասնական (միացյալ) տարածաշրջանային համակարգերի զարգացման և կատարելագործման առավել արդիական հարցերը: Բացի այդ, նիստի մասնակիցներն ամփոփել են համակարգող կոմիտեի` 2023 թվականի գործունեության արդյունքները:
Ապրիլի 17-ին Դուշանբեում համակարգող կոմիտեի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, Գործկոմի, համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.