Հաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան
Կիբերանվտանգության F.A.C.C.T. (նախկին Group-IB) մասնագետները VirusTotal հարթակում հայտնաբերել են վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է։
Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ վնասաբեր ֆայլը վերբեռնվել է VirusTotal հարթակում՝ Գյումրիից, որտեղ տեղակայված է բազան։
Որպես խայծ օգտագործվել է Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» ժամանակ աչքի ընկած զինվորականների պետական պարգևների, դրանց թվում՝ Արիության շքանշանի առաջադրման կեղծ փաստաթուղթը։
F.A.C.C.T-ում վստահ են, որ վնասաբեր ֆայլն առնչվում է Core Werewolf (PseudoGamaredon) կիբերլրտեսական խմբին, որը 2021 թվականից գրոհում է Ռուսաստանում ռազմաարդյունաբերական համալիրներն ու կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքները։
Մասնավորապես, 2024 թվականի մարտին Core Werewolf-ը գրոհել է զենքի մշակմամբ զբաղվող ռուսական գիտահետազոտական ինստիտուտը, իսկ ապրիլի սկզբին՝ ռուսական պաշտպանական գործարանը։ Իր վնասաբեր գործունեության համար խումբն օգտագործում է ծրագրային UltraVNC ապահովումը:
F.A.C.C.T-ի՝ սպառնալիքների հետախուզության Threat Intelligence վարչության վնասաբեր կոդի վերլուծության բաժնի ղեկավար Դմիտրի Կուպինը պարզաբանել է, որ վնասաբեր ֆայլը ինքնաարձակվող 7zSFX արխիվ է, որը նախատեսված է UltraVNC հեռահար մուտքի օրինական ծրագիրը գաղտնի տեղադրելու և գործարկելու համար:
Ըստ փորձագետի՝ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի վրա կիբերլրտեսների հարձակումը, ամենայն հավանականությամբ, սկսվել է դեռ 2024 թվականի ապրիլի 15-ից առաջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.