Փաշինյան․ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Այդ մասին նա հայտարարել է երեկ Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ «վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա», այլ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարո՞ղ ա՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը։ Դուք հիմա ինձ կարաք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ տենց ըլնելու ա»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու։
«Իրավունք կա, օրենք կա, գիծ կա, գնում ենք, կանգնում ենք էդ գծի վրա։ Մենք էս գծի վրա կանգնելով՝ 100 անգամ ավելի ուժեղ ենք լինելու, քան էսօր ենք ուժեղ։ Մենք չենք խոսում տալ-առնելու մասին, խոսում ենք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, 100 անգամ ուժեղացնելու մասին»,- ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել էր Փաշինյանի փակ հանդիպումը և նշել, որ հարցը գյուղին կամ գյուղերին վերագրել նշանակում է՝ գյուղացիներին թողնել ահռելի պատասխանատվության ներքո՝ ոչ միայն ներկայում, այլև ապագայի բոլոր հետևանքներով:
Հայտնել էինք, որ ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հետ կապված իրավիճակը։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն 1 ամիս է` Ոսկեպարում է բնակվում, թույլ չեն տվել մուտք գործել հանդիպման սրահ։ Գյուղացիները, ինչպես նաև Տավուշի թեմը Փաշինյանի այցի մասին տեղյակ չեն եղել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 20:54
27 июня этого года останется в новейшей истории нашего народа как день национального позора из-за постыдных действий, предпринятых властями Армении против Армянской Церкви и Первопрестольного Святого Эчмиадзина. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-27 20:51
Москва внимательно следит за развитием событий в Армении, в том числе вокруг Армянской апостольской церкви и ее духовного центра в Эчмиадзине.
-
2025-06-27 20:47
Католикос всея армян Гарегин II и вся Армянская церковь, последний бастион нашей Веры, а также люди, осмелившиеся встать на её защиту, подвергаются беспрецедентным гонениям. Об этом в своем Instagram написала Сати Спивакова.
-
2025-06-27 20:47
Оппозиционная фракция "Айастан" парламента Армении присоединяется к предложению политика Эдмона Марукяна выдвинуть кандидатуру архиепископа Микаэла Аджапахяна на пост премьер-министра, в рамках вотума недоверия Николу Пашиняну.