ԱՆԱՐԳ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՍՏԻՈՆ
Թվում էր, թե ամեն ինչ արդեն տեսել ենք, բայց պարզվում է՝ ո՛չ։ Պարզվում է, որ չափ ու սահման չկա ներկայիս իշխանության զազրելիությանը։ Երիտասարդ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանին: Անպարկեշտ արտահայտություններ չի գործածել, չի հայհոյել, բայց, այո, վիրավորել է, անվանել «հակահայ վիժվածք»։
Ի պատասխան՝ 70-ամյա պատգամավորը հարվածել է նրան, երիտասարդի ձեռքից ընկել են հեռախոսն ու դրամապանակը։ Հաջորդել են ևս փոխադարձ վիրավորանքներ, ավտոբուսի ուղևորները սկսել են հորդորել վերջ տալ վեճին, Ասլանյանը իջել է ավտոբուսից. այսքանով կարելի էր սպառված համարել միջադեպը։
Բայց ո՜չ: Երիտասարդի նկատմամբ քրեական գործ հարուցեցին, մեղադրեցին խուլիգանության և քաղաքական ուժի նկատմամբ ատելություն հրահրելու մեջ։ Հակոբ Ասլանյանին, իհարկե, չմեղադրեցին քաղաքացուն հարվածելու համար և գործ չհարուցեցին։ Ինչպես որ նախկինում խուլիգանության մեջ չմեղադրեցին թքող խոսնակին, մտքներով անգամ չանցավ որևէ բանում մեղադրել իշխող կուսակցության պատգամավորին, որը սպառնում էր կտրել օմբուդսմենի թեկնածուի ականջները։ Դե, հարկավ։
Հետո սկսվում է ամենից ամոթալին։ Երիտասարդին ձեռնաշղթաներով տեղափոխում են մեկուսարան, բայց ճանապարհին հանկարծ պարզվում է, որ Վարդանյանին ուղեկցող ոստիկանները տառապում են սարսափելի, պարզապես աղետալի անմիզապահությամբ. նրանք կանգնեցնում են ոստիկանական մեքենան ու դուրս գալիս՝ աչքից հեռու պուճախի կամ փոքրիկ տնակի որոնումներով։
Այդ ժամանակ մոտենում են դիմակավորված երեք անձինք, մեքենայից հանում Վարդանյանին, ծեծում, ծանակում, ենթարկում ինչ-որ արտառոց նվաստացումների, հետո նորից գցում մեքենան... Ոստիկանները թեթևացած վերադառնում են, և մեքենան շարունակում է ճանապարհը:
Ասում են, թե մտահոգ ՆԳՆ-ը ծառայողական հետաքննություն է սկսել, ասում են՝ մտահոգ օմբուդսմենը ինչ-որ բան է գրել ինչ-որ մեկին։ Անկեղծ ասած, կցանկանայինք մի պարզ առօրեական խորհուրդ տալ այդ մտահոգության առնչությամբ, բայց թերթում, ցավոք, ուղիղ տեքստով նման խորհուրդներ տալ ընդունված չէ։
Ուստի արտահայտվենք քաղաքավարի. նորմալ պետությունում, ոչ թե «ժողովրդավարության բաստիոնում», այլ պարզապես նորմալ պետությունում անմիզապահությամբ տառապող ոստիկաններն արդեն ձեռնաշղթաներով կլինեին։ Ինչպեսև նրանք, ովքեր միզելու հրահանգ են տվել նրանց։ Ինչպեսև այն երեք դիմակավորները, որոնց ինքնությունը պարզելը հեշտից էլ հեշտ է, միայն թե ցանկություն լինի:
Նորմալ պետությունում, ոչ թե ժողովրդավարության բաստիոնում, այլ պարզապես նորմալ պետությունում ՆԳ նախարարն արդեն հրաժարական տված կլիներ։ Նորմալ պետությունում այսպիսի խայտառակության համար արդեն հրաժարական տված կլիներ ողջ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Բայց մեր իմաստուն վարչապետը շտապ մեկնեց Ոսկեպար՝ ուշադրություն շեղելու…
Ե՛վ Փաշինյանը, և՛ ՆԳ նախարարն անձամբ պետք է ներողություն խնդրեն Վարդանյանից։ Բոլոր ՔՊ-ականները՝ նույնպես։ Եթե ոչ այն պատճառով, որ ցույց տան, որ իրենք դեռևս խղճի նշույլ ու պատկերացում ունեն պետական ինստիտուտների գործառույթների մասին, ապա գոնե նրա համար, որ հետո, երբ կորցնեն իշխանությունը, իրենց հետ չվարվեն այնպես, ինչպես Սամվել Վարդանյանի։ Ընդ որում՝ թե՛ դիմակավորված, թե՛ առանց դիմակի մարդիկ:
Բայց ներողություն խնդրելը, հրաժականներն ու քրեական գործերը կարող էին լինել նորմալ պետությունում, իսկ այ բաստիոնում, որտեղ իշխանությունը պատկանում է անարգ մարդկանց, երիտասարդին պետք է անպայման ձերբակալել, որպեսզի նրա հետ բացատրական աշխատանք տանեն, որ շատ լեզվին չտա... Իսկ իշխանամետ քարոզչական աղբանոցները Սամվել Վարդանյանի հետ կատարվածի մասին հերոսաբար կլռեն, անձնուրաց սպասարկելով իշխանական բաստիոնի հետևում թաքնված անարգ մարդկանց շահերը։
Դե, և այո՛, նորմալ պետությունում, տեղի ունեցածի մասին հայտնի դառնալուց հետո, ընդդիմությունը հաշված ժամերի ընթացքում փողոց կհաներ մարդկանց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.