Последние новости

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է. Լուսանկարներ

Caucasus Heritage Watch կազմակերպությունը հրապարակել է արբանյակից արված լուսանկարներ, որոնք վկայում են, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Լուսանկարները նրանք հրապարակել են X–ի իրենց միկրոբլոգում։

Կազմակերպությունից հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղում գերեզմանատան ամբողջական ոչնչացում 2020 թվականի պատերազմից հետո իրականացվում է արդեն երրորդ անգամ։ Բայց սա առաջին անգամն է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի գործողությունները:

Գերեզմանոցում ավերածությունները սկսվել են 2023-ի հոկտեմբերին։ Կազմակերպությունն այդ մասին հայտնել էր նոյեմբերի 27-ին:

«Այն ժամանակ դեռ ուշ չէր կանխել գերեզմանատան ոչնչացումը։ Բայց մինչև 2023 թվականի դեկտեմբեր գերեզմանատունն արդեն գրեթե ոչնչացվել էր», - ասվում է CHW-ի հայտարարության մեջ:

Հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ևս չորս վնասված գերեզմանատուն կա, որոնք ամբողջությամբ չեն ավերվել, բայց զգալիորեն վնասվել են։

«Հայկական գերեզմանների վրայով բուլդոզերներով անցնելը տարածում է գտնում Ադրբեջանում։ Այդ երկիրը որոշել է ոչնչացնել հողի պատկանելության և ժողովուրդների համակեցության պատմության մասին իր համար անհարմար վկայությունները»,–ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ Caucasus Heritage Watch կազմակերպությունը միավորում է ամերիկյան մի շարք համալսարանների արևելագետների և հնագետների:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ