Գյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը
Գյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։
Ինչպես տեղեկացրել են NEWS.am -ին, արգելափակված հատվածում գիշերը հանգիստ է անցել․ նախորդ օրը տեղեկություն էր ստացվել, որ արգելափակված հատվածին են մոտենում «կարմիր բերետավորները»։ Նախորդ օրվա առավոտյան ոստիկանները փորձել են համոզել գյուղացիներին ապաշրջափակել ճանապարհը, սակայն բանակցություններն ապարդյուն են անցել։
Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի, այլ նաև սահմանամերձ շատ այլ գյուղերի բնակիչներ, որոնք էլ ավելի մեծ վտանգի տակ կհայտնվեն, եթե իրականացվի Ադրբեջանին 8 գյուղ հանձնելու ծրագիրը. առաջին փուլում չորս ոչ անկլավային, ապա 4 անկլավային։ Այս դեպքում ադրբեջանցի զինվորականները կհայտնվեն հայկական գյուղերից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա, կոնկրետ Կիրանցի դեպքում՝ գրեթե հենց գյուղում։ Միևնույն ժամանակ, ադրբեջանցիներին կանցնեն միջպետական ճանապարհի հատվածները՝ նույն այն ճանապարհը, որն այժմ բնակիչները փակել են, գազատարը, ռազմավարական բարձունքները և հաղորդակցության օբյեկտները։
Գյուղերի բնակիչները մի քանի օր առաջ էին փակել ճանապարհը, հետո բանակցություններից և պայմանավորվածությունից հետո, որ մինչև երկուշաբթի ոչ ոք ոչինչ չի ձեռնարկելու, ապաշրջափակեցին այն։ Սակայն կիրակի առավոտյան գյուղացիները նկատեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է տարածքը ականազերծել զորքերը դուրսբերելու համար։ Խաբեությունից վրդովված բնակիչները կրկին դուրս եկան բողոքի։
Գյուղացիների վկայությամբ, առայժմ Երևանից կառավարության ոչ մի ներկայացուցիչ ցանկություն չի հայտնել գալ և զրուցել իրենց հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.