Ես ճգնությունից չեմ վախենում. Բագրատ սրբազանը` իրեն ձերբակալելու լուրերի մասին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը չի ցանկանում անդրադառնալ իրեն վիրավորանքներ հասցրած ու գործակալ անվանած մարդկանց ու լրատվամիջոցներին։ Նա միայն կոչ է անում այդ մարդկանց անձամբ գալ Տավուշ ու հանդիպել իր հետ։
«Անձնական վիրավորանքներ հասցնողներին պատասխանելու ժամանակը դեռ կգա։ Հիմա կասեմ` ես Տավուշում եմ, և իրենք եթե այդքան քաջություն ունեն, խնդրեմ, թող համենան, երես առ երես խոսեն։ Իրենք իրենց հոգին են ծախել, մարմիններն են ծախել ու ամեն պահի իրենց ընտանիքները կծախեն»,– ասաց սրբազանը լրագրողների հետ զրույցում։
Լրագրողի հարցին, թե ինչպես է սրբազանը վերաբերվում խոսակցություններին, թե պատրաստվում են շուտով ձերբակալել նրան, Տավուշի թեմի առաջնորդը պատասխանեց. «Ես ճգնությունից չեմ վախենում, խնդիրը ճշմարտությունն է, և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու` անկախ նրանից` ինչ կանեն, ինչ չեն անի»։
Ինչ վերաբերում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը, նա ասաց, որ Գրիգորյանի հետ ոչ մի ասելիք ու անելիք չունի։
«Նրանք փորձում են ամբողջ գործընթացը փոխանցել վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ, և սա հանցագործություն է»,– նշեց սրբազանը։
Սրբազանը նշեց, որ սա հայոց պետականության հարցն է, և ո՛չ չորս վարչական շրջանների ղեկավարները, ո՛չ հանձնախմբերը, և ո՛չ էլ Մհեր Գրիգորյանը չեն կարող այդ հարցը որոշել։
Բագրատ սրբազանը կոչ արեց բոլորին ոտքի կանգնել, հատկապես գործարարներին։
«Գլուխը մի՛ մտցրեք բարձի տակ` կարծես երկրում ոչինչ չի լինում, դուք արժեք եք ստեղծում, դրան էլ տեր կանգնեք։ Սա տեղական խնդիր չէ, այլ պետականության հարց է»,– ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 21:39
Архиепископ Микаэл Аджапаян находится в Следственном комитете уже около 4 часов.
-
2025-06-27 20:54
27 июня этого года останется в новейшей истории нашего народа как день национального позора из-за постыдных действий, предпринятых властями Армении против Армянской Церкви и Первопрестольного Святого Эчмиадзина. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-27 20:51
Москва внимательно следит за развитием событий в Армении, в том числе вокруг Армянской апостольской церкви и ее духовного центра в Эчмиадзине.
-
2025-06-27 20:47
Католикос всея армян Гарегин II и вся Армянская церковь, последний бастион нашей Веры, а также люди, осмелившиеся встать на её защиту, подвергаются беспрецедентным гонениям. Об этом в своем Instagram написала Сати Спивакова.