Հայ–ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ է ստեղծվում
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ կստեղծվի։ Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ»,–նշված է որոշման մեջ։
Մի աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող) Դավիթ Սանամյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի ժ/պ Էդգար Հունանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։
Մյուս աշխատանքային խմբում ներգրավված են Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերից մեկական բնակիչներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 18:00
Сеть организаций гражданского общества по защите прав армян Арцаха выступила с заявлением о нерешенном статусе Нагорного Карабаха и позиции Министерства иностранных дел Армении.
-
2025-04-08 17:50
Будут ли представители европейской миссии наблюдателей EUMA находиться на границе или проводить время в ресторанах – разницы нет. Такое мнение выразил доктор политических наук Стэнфордского университета Артур ХАЧИКЯН.
-
2025-04-08 15:21
Следственный комитет Армении завершил судебно-медицинскую экспертизу по делу о гибели депутата парламента Мгера Саакяна.
-
2025-04-08 15:19
По нашим предварительным данным, около 50 представителей гражданского общества Армении подверглись фишинговой атаке в приложении Signal от имени посла ЕС в Армении Василиса Марагоса. Об этом написал на своей странице в Facebook эксперт по информационной безопасности Артур Папян.