Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել գործելաոճը Բագրատ սրբազանի նկատմամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի նկատմամբ։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ ։
Ընդգծվում է, որ նման գործելաոճը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող հայ հասարակության մեջ։
Նշենք, որ Իտալիայում գործող Մշո Սուրբ Կարապետ միաբանության միաբան Տեր Սահակ քահանա Գալստյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Բագրատ արքեպիսկոոպոս Գալստանյանին անվանել էր ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 21:39
Архиепископ Микаэл Аджапаян находится в Следственном комитете уже около 4 часов.
-
2025-06-27 20:54
27 июня этого года останется в новейшей истории нашего народа как день национального позора из-за постыдных действий, предпринятых властями Армении против Армянской Церкви и Первопрестольного Святого Эчмиадзина. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-27 20:51
Москва внимательно следит за развитием событий в Армении, в том числе вокруг Армянской апостольской церкви и ее духовного центра в Эчмиадзине.
-
2025-06-27 20:47
Католикос всея армян Гарегин II и вся Армянская церковь, последний бастион нашей Веры, а также люди, осмелившиеся встать на её защиту, подвергаются беспрецедентным гонениям. Об этом в своем Instagram написала Сати Спивакова.