«Կանգ առ, Նիկոլ». բողոքի ակցիաներ Երևանում` ի պաշտպանություն տավուշցիների
Երևանում այսօր միաժամանակ անցկացվել են մի քանի ակցիաներ` ի պաշտպանություն տավուշցիների, որոնք դեմ են հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածություններին:
Մասնավորապես, «Նոր Հայաստան» կազմակերպության մի խումբ կանայք «Փաշինյանի դատավարությունը» ցուցապաստառով խորհրդանշական ակցիա անցկացրին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ` իրենց բողոքն արտահայտելով գործող իշխանությունների զիջողական քաղաքականության դեմ։
«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Թուրքիա–Հայաստան առանց հայերի նախագիծը։ Պահանջում ենք, որ իրավապահները գործ հարուցեն նրա դեմ, իսկ խորհրդարանն անմիջապես անվստահության քվե հայտնի նրան։ Դատեք Նիկոլին»,– հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Բողոքի ակցիա անցկացվեց նաև ՀՀ կառավարության մոտ։ «Կամք» շարժման ներկայացուցիչները շենքի դիմաց բղավում էին «Կանգ առ, Մհեր», «Կանգ առ, Նիկոլ»։
Իսկ «Բաբոն տերա» կանանց կազմակերպության ներկայացուցիչները կառավարության մոտ էին եկել «Արթնացիր, արթնացիր» ցուցապաստառներով։
Դիմելով ՀՀ կառավարության ղեկավարին` նրանք վանկարկում էին «Եթե հանձնվել ես, հեռացիր, եթե պարտվել ես, հեռացիր, եթե ստում ես, հեռացիր և, ընդհանրապես, վերջապես հեռացիր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.