Տավուշի պայքարին միացած Միհրան Մախսուդյանին ՔԿ են կանչել Ազատ գյուղի հրդեհի գործով
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում 2023 թ. տեղի ունեցած հրդեհի գործով։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում հավաքված լրագրողներին։
2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։ Հրդեհից առաջ Մախսուդյանը զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը։
«Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մախսուդյանը վստահեցրեց, որ իր ընտրած ճանապարհը հստակ է` ազատություն կամ մահ։
«Եթե այս գործով փորձում են ինձ լռեցնել, ես չեմ լռելու։ Եկեղեցուց 7 մետր այն կողմ թշնամու սահմանն է անցնում, ըստ մեր կառավարության` մենք պետք է գնանք այնտեղ ու ապահով մոմ վառե՞նք։ Եթե մի քանի մետր այն կողմ թուրքը կանգնի, այդ եկեղեցին մերը չի լինելու»,– ընդգծեց նա` խոսելով Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին, որը 7–րդ դարով է թվագրվում։
Ըստ նրա` եթե ՀՀ–ում կա մի մարդ, որ պատրաստ է թուրքի հետ ապրել, ինքը պատրաստ չէ նման քայլի գնալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.