Последние новости

«Որտեղ գյուղը, այնտեղ էլ` ես». Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է միանալ աշխատանքային խմբին

Տավուշի մարզի Բաղանիս վարչական շրջանի ղեկավար Գևորգ Սահակյանը հրաժարվել է միանալ սահմանազատման աշխատանքներ իրականացնող աշխատանքային խմբին։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Ես հրաժարվել եմ այդ խմբում մնալուց, քանի որ հայկական դիրքերը հետ են գալիս, արյունով գծված գիծ է փոխվում, ես այդ ամեն ինչին դեմ եմ։ Մեր զինվորը արդեն գծել է սահմանը»,– ասաց նա։

Հետաքրքրվեցինք` միանալո՞ւ է տավուշցիների ակցիային։

«Որտեղ գյուղը, այնտեղ էլ` ես»,– պատասխանեց Սահակյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ