Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների և պատանդառված անձանց պահման իրական պայմանների, նրանց նկատմամբ վերաբեմունքի մասին հստակ, անկողմնակալ ինֆորմացիայի աղբյուր, ցավոք, գոյություն չունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այն, ինչ Կարմիր խաչից ստանում ենք, բավարար համարել չի կարելի։ Չկան միջազգային մեխանիզմներ, որոնցով հարազատներն ամբողջական տեղեկատվություն կունենան, թե ինչ պայմաններում են ապրում, պահվում գերեվարված անձինք»,-ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ Կարմիր խաչի խողովակի անբավարարության մասին է խոսում նաև այն, որ հացադուլ հայտարարելուց հետո, որպես պատիժ, ադրբեջանական կողմն անգամ դադարեցրել է Ռուբեն Վարդանյանի՝ հարազատների հետ խոսելու հնարավորությունը։ «Շուրջ 10-14 օր նա ընդհանրապես հարազատների հետ կապ պահպանել չէր կարողանում: Դա նշանակում է, որ այդ անձինք շարունակում են գտնվել իրենց իրավունքների անմիջական խախտման ներքո: Միակ ճանապարհը նրանց իրավունքների վերականգնման համար, նրանց անհապաղ ազատ արձակումն է:
Ինչ վերաբերում է պետության կողմից քայլերին, ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որեւէ հստակ, համառ աշխատանք տարվի գերիների կամ պատանդառված անձանց վերադարձի ուղղությամբ: Այո, կան իրավական գործընթացներ, իրավական շրջանակներում այս հարցը առաջ է մղվում Հայաստանի կողմից, բայց բանակցային դաշտում այս թեման կարծես թե չկա: Նաեւ սա է Ադրբեջանին թույլ տալիս ավելի անպատիժ գործելու»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.
-
2025-06-27 21:39
Архиепископ Микаэл Аджапаян находится в Следственном комитете уже около 4 часов.