Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Նոյեմբերյանի միջադեպի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է ԵԿՄ–ի միևնույն մակնիշի ավտոմեքենան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը եղել է միջադեպի էպիկենտրոնում ու մարմնական վնասվածքներ ստացել։
Քննչական կոմիտեն ապրիլի 22-ին հայտնել էր, որ Այրում բնակավայրի բնակիչը Տավուշի մարզում պահանջել է բացել միջպետական ավտոճանապարհը, որից հետո իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները չեն թույլատրել: Այնուհետև նա վիճաբանության մեջ է մտել Գառնիկ Դանիելյանի հետ, հարվածել նրան ու մարմնական վնասվածք պատճառել։ ԵԿՄ–ի տարբերանշանով մի ավտոմեքենա այսօր փորձեց անցնել Նոյեմբերյանում ակցիա իրականացնող բազմության միջով` վնասելով քաղաքացիներից մեկին։
«Բագրատաշենի միջադեպը տեղի է ունեցել ԵԿՄ ուղիղ համակարգված գործունեության արդյունքում։ Ուղղորդված մեքենան քշել է մեզ վրա։ Անձամբ ես եմ եղել այնտեղ ու ստացել մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում ոստիկանները լուռ հետևում էին։ Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ ՀՀ–ում դեռ երբեք տեղի չի ունեցել։ Նույն այդ մակնիշի մեքենայի վարորդն այսօր վրաերթ է կատարել Նոյեմբերյան քաղաքում»,– նշեց նա։
Ըստ պատգամավորի` անպատիժ մնալով` նույն մեքենայի վարորդն այսօր 2–րդ անգամ գնաց այդ սադրանքին։
«Քշեց ու ասաց` մենք ում վրա ուզենք, նրա վրա էլ կքշենք, քանի որ մենք այս երկրի թագավորն ենք, այս երկրի տերն ենք։ Սա իշխանությունների կողմից ուղիղ հրահանգավորված բան է»,– վստահեցրեց Դանիելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.