Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում
Տեղական ոչ կառավարական կազմակերպությունների համայնքը 2023 թվականին նշել է Հայաստանում ոստիկանության չարաշահումների մասին հաղորդումների աճ, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքներում, որոնք, ի տարբերություն բանտերի և քննչական մեկուսարանների, ենթակա չեն հանրային վերահսկողության։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցում։
«Հուլիսի 3-ին ավելի քան 30 հասարակական կազմակերպություն հայտարարություն է տարածել՝ որով նշել է վերջին ամիսներին «ոստիկանական բաժանմունքներում և այլ իրավապահ մարմիններում աննախադեպ բռնության և խոշտանգման դեպքերը»՝ ընդգծելով, որ բռնությունը համակարգային բնույթ է ստանում և որ, իրենց կարծիքով, ոստիկանական և դատական բարեփոխումներն անարդյունավետ են։ Կազմակերպությունները նշել են, որ փաստաբանների նկատմամբ բռնությունն աննախադեպ էր, և որ նոր դեպքերը վկայում են ոստիկանության անպատժելիության աճի միտումի մասին: Նրանք հայտարարել են, որ հաղորդումներն արագ հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում կառավարության անկարողությունը հանգեցրել է անպատժելիության և իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության նվազմանը: Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ ոստիկանության բարեփոխումների մոնիտորինգի մասին հուլիսի 25-ի հաշվետվության համաձայն, 2022 թվականին ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 199 հաղորդում է ստացվել՝ ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 20 տոկոսով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 54 տոկոսով»,- ընդգծվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ նշված ժամանակահատվածում քրեական արդարադատության մարմինները «շարունակել են հիմնվել խոստովանական ցուցմունքների և հարցաքննությունների ընթացքում ձեռք բերված տեղեկատվության վրա՝ դատավճիռներ կայացնելու համար»։
«Ըստ իրավապաշտպանների, ոստիկանությունում հարցաքննությունների ժամանակ կոշտ վերաբերմունքի դեմ (ինչպիսին ուժի կիրառմամբ ձեռք բերված ապացույցների կամ ընթացակարգային խախտումների անընդունելիությունն է) ընթացակարգային երաշխիքներն անբավարար էին, ինչպես նաև տեսահսկման համակարգը, որը տեղադրվել է միայն մի քանի ոստիկանական բաժանմունքներում և նաև չի օգտագործվել ոստիկանության կողմից կոշտ վերաբերմունքի դեպքերում։ Ըստ իրավապաշտպանների, թեև բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել Երևանում, սակայն ոստիկանության շրջանային բաժանմունքներում իրավիճակն ավելի վատ է եղել»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 22:22
"Слишком много внимания заставляет осла думать, что он лев", поделился сентенцией на своей странице в соцсети Facebook политолог Ален Гевондян и призвал политизировать изречение.
-
2024-12-25 22:20
Все структуры Минской конференции: Минская группа, группа планирования высокого уровня, пост личного представителя действующего председателя ОБСЕ по карабахскому урегулированию подлежат роспуску. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-12-25 22:18
Президент России Владимир Путин лично пригласил лидеров СНГ на торжества по случаю 80-летия Победы в Москве в 2025 году.
-
2024-12-25 22:16
25 декабря католики всего мира отмечают Рождество. Папа Франциск в своем рождественском послании призвал к всеобщему примирению и миру, пишет Аль-Арабия.