Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, իսկ Երևանն այն ճանաչեց Բաքվինը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համարում էր չկարգավորված, սակայն Հայաստանը Պրահայում ճանաչել է այն որպես Ադրբեջանի տարածք, ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Պուտինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին թեզերը դեռ 2020 թվականին պարբերաբար լցվում են տեղեկատվական դաշտ։
«Բացարձակ անամոթաբար շուռ են տրվում ՌԴ ղեկավարության խոսքերը, գործողությունները», - ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ տեղեկացնելով, որ այն ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք է բերվել «ջենթլմենական» պայմանավորվածություն՝ ապագա սերունդներին ԼՂ կարգավիճակի որոշման հարցի լուծումը թողնելու վերաբերյալ։
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որոնք միջազգային հանրությունը համարում էր ադրբեջանական տարածք։
Ընդ որում, նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, իսկ կողմերը պայմանավորվել են պահպանել ստատուս քվոն։
Մյուս կողմից, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հենց Հայաստանն է Պրահայի գագաթնաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես ադրբեջանական տարածք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 19:42
Армянские организации Ирака выразили свою безоговорочную поддержку движению, возглавляемому архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-06 19:40
Лидеры Белоруссии, Казахстана, Киргизии, Таджикистана, Туркмении, а также Кубы, Лаоса и Гвинеи-Бисау примут участие в параде Победы, кроме того, приглашены руководители исполнительных органов СНГ, Союзного государства, ОДКБ. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков, передает РИА Новости.
-
2024-05-06 19:37
Большое число служащих внутренних войск (красных беретов) стянуто к трассе Ереван-Севан у города Раздана. Об этом заявил Sputnik Армения депутат от блока "Айастан" Гарник Даниелян, участвующий в шествии движения "Тавуш во имя Родины".
-
2024-05-06 18:50
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев не будут присутствовать на параде Победы в Москве 9 мая, сообщил журналистам помощник президента Юрий Ушаков, передает РИА Новости.