Последние новости

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է փաստաբանի բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Յութուբով» հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Մելիքյանը նշել է, որ վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանն օրեր առաջ մերժել էր Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը։

«Հասկանու՞մ եք` ինչ է եղել։ Նույն մարդը օրեր առաջ արդեն իսկ մերժել էր այն առանցքային փաստարկը, որ տղաների արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում խուլիգանության հանցակազմի ներքո, և հիմա հարկ չի համարել ինքնաբացարկ հայտնել ու որոշումը փոխանցել մեկ այլ դատավորի»,– գրել է փաստաբանը։

Նա նաև ընդգծել է, որ Նարեկին ու Վազգենին ազատությունից զրկել են Տավուշի մասին Նիկոլ Փաշինյանի պրոադրբեջանական ու հակահայկական թեզերը «Իմնեմնիմի»-ով մեկնաբանելիս առանձին դեպքերում հայհոյանքներ օգտագործելու համար։

Փաստաբանը վստահ է, որ վերագրվող արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ծանր վիրավորանք», իսկ այդ հանցակազմը ապաքրեականացվել է դեռևս 2022թ. հուլիսին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ