Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Civilnet.am-ին հաջողվել է պարզել, թե ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ եւ անգամ բախումների առիթ դարձավ:
Կայքը գրում է. «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծվել։ Շուրջ մեկ շաբաթ ճանապարհը փակած քաղաքացիները Կիրանցի կամուրջի հատվածում նկատել էին դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։
Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնում, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են:
Լրատվամիջոցներից մեկը նկարել էր առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած անձին՝ հարց բարձրացնելով, թե ով է նա։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում կատարեց համացանցում։ Pimeyes.com հավելվածը, որը դեմքերի ճանաչման և համացանցում հետադարձ որոնման համակարգ է, մի շարք արդյունքներ գեներացրեց, ըստ որոնց՝ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։
Ուսումնասիրելով հղումները՝ պարզ դարձավ, որ տվյալ անձը գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն է, որը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։
Վերջինս 2023-ի հուլիսին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:
Սերգեյ Պետրոսյանն ընդգրկված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 22-ի որոշմամբ ձևավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի մեջ։
Ուշագրավ է, որ Սերգեյ Պետրոսյանը միացել էր 2021-ի փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.