Բրյուսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաև թուրքեր․ Գասպար Կարապետյան
ՀՅԴ Հայ դատի Եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյան Alpha News-ի ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109-րդ հիշատակի արարողությունից։
«Թեև անբարենպաստ եղանակ էր, բայց Բրյուսելում հաջողությամբ կայացավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որին մասնակցում էին հայեր, մեծ թվով այլազգիներ։
Միջոցառումից մեկ օր առաջ երիտասարդները կազմակերպել էին մոմավառություն, իսկ ապրիլի առավոտյան տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որից հետո ներկաները գնացին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաններ, հոգևորականներ, այլազգիներ՝ ասորիներ, հրեաներ, կային նաև թուրքեր, Բելգիայի հասարակական և մշակութային գործիչներ։ Ներկա էր նաև Բելգիայի ԱԳ նախարարը, որի հետ առիթ ունեցա կարճ հանդիպում ունենալ։ Քննարկեցինք տարբեր հարցեր, ինչպես նաև Արցախի հարցը։ Նրա կողմից ևս հուշարձանի մոտ ծաղկեպսակ զետեղվեց»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության թեման լայն լուսաբանվել է նաև լրատվամիջոցների կողմից։
«Լրատվամիջոցներն էլ են անդրադարձել կազմակերպված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Լուիս Մորենո Օկամպոն, որ 10 տարի զբաղեցրել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազի պաշտոնը։ Նա ուղերձ հղեց ու կոչ արեց Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շոլցին, որը հաջորդ օրը պետք է հանդիպեր Ալիևի հետ, բարձրացնի Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին։ Նաև հետաքրքրական էր Սրբազան հոր խոսքը, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի իշխանությունները «ցեղասպանություն» տերմինի փոխարեն օգտագործում են Մեծ եղեռն, ինչն անում էր ԱՄՆ-ը երկու տարի առաջ»,- եզրափակել է Գասպար Կարապետյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".