Փաշինյան. ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու
Երկու հաղորդագրություն է եղել, որ մենք արդեն սահմանային սյուներ ենք տեղադրել, այդ քարտեզի վրա մենք իմացել ենք որտեղ է այդ սահմանային սյունը և քարտեզի վրա մենք պատկերացում ենք ունեցել, թե մոտավորապես որտեղ է այդ սահմանային սյունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միևնույն է, երբ գնում ենք տեղում չափումներ անելու այդ GPS կոչված սարքի միջոցով, որը կոորդինատն է տեղորոշում գետնի վրա, միշտ էլ լինում են շեղումներ: Ընդ որում, տեսեք, մենք նաև քարտեզի վրա ենթադրենք շատ բարակ գիծ ունենք ճիշտ է՞ և մենք քարտեզի վրա տեսնում ենք գիծ, բայց քարտեզի մասշտաբից կախված այս գիծը գետնի վրա ունի լայնություն: Քարտեզի մասշտաբից կախված այս գիծը կարող է լինել 40 մետր լայն, այս գիծը կարող է լինել 15 մետր լայն և այսպես շարունակ:
Ինչ վերաբերվում է սահմանազատված հատվածներին, այդ հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել Հայաստանի սահմանի պահպանությունը:
Այսինքն այդ հատվածում սահմանի վրա մենք ՊՆ-ի դիրքեր չենք ունենա: Ի՞նչ նկատի ունեմ, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու, ծառայություն իրականացնելու են ՀՀ սահմանապահ զորքերը»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:40
Охранники, обеспечивавшие безопасность Артура Ванецяна, освобождены. Об этом на своей странице в Facebook написал его адвокат Арсен Бабаян.
-
2025-06-13 09:38
Армянская епархия Швейцарии выражает свою поддержку Первопрестольному Святому Эчмиадзину и Его Святейшеству Патриарху.
-
2025-06-13 09:34
Католикос Всех армян Гарегин Второй 12 июня принял молодых людей из разных епархий в диаспоре, прибывших в Первопрестольный Святой Эчмиадзин для участия в стартовавших с июня занятиях по армяноведению и религиоведению.
-
2025-06-13 09:32
Рад сообщить, что на днях назад состоялось собрание членов Союза «Арцах», на котором, среди прочих решений, мы также избрали Исполнительный совет, состоящий из 11 членов, сообщил на своей странице в Фейсбук бывший госминистр Арцаха Артак Бегларян.