ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել դիվանագիտական կառույցներին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ–ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրել են փակ հանդիպման։ Խորհրդարանում հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը մանրամասնեց, որ այն կառույցներին են հրավիրել, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և այլնի ուղղությամբ։
«Ուզում ենք անկաշկանդ զրույց լինի, հստակ պատասխաններ ստանանք՝ արդյոք նրանց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է Հայաստանում` իր բոլոր դրսևորումներով` քաղբանտարկյալներից սկսած մինչև սովորական քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմ կիրառելով»,– նշեց Մինասյանը։
Ըստ նրա` հանդիպման անհրաժեշտություն կա, քանի որ միջազգային հանդիպումների ժամանակ տպավորություն է, թե այս կազմակերպություններն ուղղակի չեն տիրապետում ՀՀ–ում տիրող իրավիճակին կամ առնվազն կեղծ լուրերի տակ են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.