Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԼՈՒՅՍՆ Է, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՐԱՆ ՀԱՐՎԱԾԵԼ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.«Մեծ պրոբլեմ ունենք՝ մտածում ենք, երբ պետք է գործել և հակառակը՝ մտածելու ժամանակ չգիտես, թե ինչերով զբաղվում։ Հիմա նայում եմ Տավուշում (իսկ իրականում՝ ամբողջ Հայաստանում) տեղի ունեցող զարգացումներին ու տեսնում, որ ամեն ինչ շատ պարզ է։ Կա թշնամի, որն ուզում է մեզնից հայրենիք խլել։
Կա դավաճան իշխանություն, որ կատարում է թշնամու բոլոր պատվերները։ Կա անտարբեր մարդկանց հոծ բազմություն և կա պայքարող ժողովրդին առաջնորդող արքեպիսկոպոս՝ Բագրատ Սրբազանը։ Սա է։ Այս չորս կողմերի մեջ ընտրություն անելու համար շա՞տ է պետք մտածել։ Մի՞թե հասկանալի չէ, որ հիմա ոչ թե մտածելու, այլ գործելու ժամն է։
Մի քանի օր առաջ էլ եմ գրել՝ Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է։ Չի կարելի նրան հարվածել։ Չի կարելի վարկաբեկել։ Չի կարել պախարակել։ Նախ դա հնարավոր չէ, բայց նաև չի կարելի։ Առանց պայքար մենք հայրենիք չենք ունենալու։ Կտոր-կտոր պոկելու են տանեն։ Ոնց կես տարի առաջ են արել, նույնը հիմա են անելու։ Ոնց մեկ, երկու, երեք, չորս տարի առաջ են արել, նույնը հիմա են անելու։ Լավ, ինչքա՞ն։
Բագրատ Սրբազանն այսօր իսկապես կարևոր բան է անում։ Նա ցույց է տալիս հայրենիք ունենալու ճանապարհը։ Ու նաև քայլում է այդ ճանապարհով։ Դե եկեք նստենք ու երկար մտածենք՝ գնա՞նք մենք էլ այդ ճանապարհով, թե՞ ոչ։ Ամոթ է էլի արդեն։ Ամոթ ու հերիք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:42
Всеармянский совет дипломатов выступил с заявлением, в котором говорится:
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.