ՌԴ-ն տաջիկներից հետո զանգվածաբար արգելում է Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը
Ռուս սահմանապահներն սկսել են զանգվածաբար մերժել Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը. այս խնդրին օտարերկրացիները վերջին ժամանակներս բախվում են օդանավակայաններում և ցամաքային անցակետերում, գրել է «Агентство»-ն՝ հղում կատարելով իրավապաշտպան Վալենտինա Չուպիկին։ Ավելի վաղ ՌԴ իշխանությունները զանգվածաբար արգելում էին միայն Տաջիկստանի քաղաքացիների մուտքը երկիր։
Երկիր մտնել միգրանտներին սկսել են մերժել ապրիլի 24-ին և մայիսի 1-ին, ինչի հետևանքով ռուսական օդանավակայաններում կուտակվել է մոտ 4 500 մարդ, նույնքան էլ չեն թողել ցամաքային անցակետերում, ասել է Չուպիկը։ Նա նշել է, որ Ռուսաստանը երբեք մինչ այժմ այսքան զանգվածաբար չի արգելել օտարերկրացիների մուտքը։ Այժմ Տաջիկստանի քաղաքացիները կազմում են բերման ենթարկվածների ընդհանուր թվի քառորդ մասը, մոտ կեսը միգրանտներ են Ուզբեկստանից, մնացածը՝ հիմնականում Ղրղզստանի քաղաքացիներ են։
Չուպիկի խոսքով՝ ապրիլի 24-ից միգրանտները իրեն մոտ երկու հարյուր դիմում են գրել, որոնցում դժգոհել են, որ իրենց ջուր և սննդամթերք չեն տալիս, չեն թողնում զուգարան գնալ, խլում են հեռախոսները՝ կատարվողին որևէ բացարություն չտալով։ Շատ ձերբակալվածների հետ են ուղարկում մեկ-երկու օրվա ընթացքում, բայց երբեմն այդ գործընթացը կարող է մեկ շաբաթ ձգվել։
Սահմանապահները երկիր չեն թողնում մորուք ունեցող և անբեղ տղամարդկանց, ինչպես նաև գլխաշորով կանանց։ Մուտքի համար մերժում ստացածներից շատերը մինչ այդ արդեն աշխատելիս են եղել Ռուսաստանում։ «Առաջ պատահում էր, որ ամբողջական ինքնաթիռներ էին մերժում, բայց դա պատահում էր ամիսը մեկ անգամ, իսկ այժմ բոլորին անխտիր հետ են դարձնում»,- իրավիճակի մասին արտահայտվել է Չուպիկը։
Ուզբեկստանի և Ղրղզստանի ԱԳՆ-ներում առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.