Последние новости

ԹՈՂ ԱՄԵՆ ՈՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՐՑԻՆ. «Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՄ ԵՍ»

Չի կարելի երևակայել, թե վեր ես առճակատումից, երբ խոսքը վերաբերում է երեխաների ու թոռների ապագային. ամեն հայ այսօր հայտնվել է ընտրության և «Ո՞ւմ հետ եմ ես» հարցին պատասխանելու անհրաժեշտության առջև։ Թող ամեն ոք իր համար որոշի, թե բարիկադների որ կողմում է ինքը, ո՞ւմ հետ է. Նիկոլի, «Լֆիկի», «Գռզոյի», «Լուլուի», «Շիշ բռնողի», «Նավակ Ճոճողի», «Երեսին թքողի», Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի, թե՞ բարիկադների մյուս կողմում, այնտեղ, որտեղ Սուրբ Եկեղեցին է, Արարատ լեռը, Հաղթանակի գեներալները, Արցախյան ազատամարտի շարքային վետերանները, քաղբանտարկյալները և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում վերածվել Հայրենիքից ու Հիշողությունից զուրկ մանկուրտների…

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը (1-ին կետ) ասում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Օրերս ՔՊ քարոզչամեքենան թուլացրեց ռուսատյաց հիստերիան, որպեսզի ամբողջությամբ անցնի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պախարակմանը. ճիշտ է, տեղ-տեղ քարոզչամեքենային հաջողվեց համատեղել Փաշինյանի երկու հրահանգների կատարումը...

«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերությունը թույլ չի տալիս հոգևորականներին իր եթեր: Այլ կերպ ասած՝ հարկատուների փողերով գոյություն ունեցող հեռուստաալիքը խոչընդոտում է, որ Հայոց Եկեղեցու խոսքը հասնի ժողովրդին, թեև զարմանալի ոչինչ չկա դրանում, քանզի նշյալ հեռուստաընկերությունն արդեն 6 տարի շարունակ սպասարկում է Փաշինյանի և իշխող վերնաշերտի շահերը։ Հիմա բանը հասել Է Սահմանադրության ուղղակի խախտմանը, քանզի Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Եկեղեցու բացառիկ առաքելությունը, իսկ Պետրոս Ղազարյանը՝ ոչ:

Այն մասին, թե իշխանության հեռուստաընկերությունների եթերում ինչ մակդիրներով են կոչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Տավուշի եկեղեցական թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և այլ քահանաների, մենք արդեն հայտնել ենք վերջին հրապարակումներից մեկում, ուստի իմաստ չունի կրկնել այդ մակդիրները: Այսօր դրանց ավելացել են մեղադրանքներն ատելության սերմանման մեջ։ Այդ մեղադրանքները բխում են նրանցից, ովքեր բաժանել են ժողովրդին սևերի ու սպիտակների, նախկինների և ներկաների, հեղափոխականների ու հակահեղափոխականների:

Մեկնաբանելով այդ վայրահաչը՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ դրանք տիրաժավորում են մարդիկ, որոնց կենսագրության մեջ չկա ավելի նշանակալի փաստ, քան լույս աշխարհ գալը: Նման մարդկանց արքեպիսկոպոսը հարկ չի համարում պատասխանել...

«Իշխանությունը սպառել է արտաքին սպառնալիքներին դիմակայելու ռեսուրսը, ուստի գործարքի մեջ է մտել թշնամիների հետ, իշխող վերնախավի պահվածքը տարածվել է ժողովրդի մի մասի վրա։ Եկեղեցու տարաձայնությունները ՀՀ նախորդ ղեկավարների հետ կրում էին աշխատանքային բնույթ, իսկ ներկաների հետ տարաձայնությունները հայեցակարգային են։ Այստեղ բանավիճելու տեղ չկա: Մենք պատրաստ չենք բանավիճել իշխանության հետ, օրինակ, «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական դասագրքերից հանելու հարցի շուրջ։ Ներկայիս իշխանության հայեցակարգը զիջումներն են ամեն ինչում՝ առանց հետևանքները հաշվի առնելու»,- ընդգծեց արքեպիսկոպոսը, որը վստահ է, որ գործող իշխանությունը սպառնալիք է պետության համար։

Նրա խոսքերով, ներկայիս իրավիճակում Եկեղեցու հասցեին մեղադրանքները, թե իբր՝ նրա առաջնորդները «Մոսկվայի հինգերորդ շարասյուն» են, կորցնում են իմաստը։ Հիշեցնեմ, որ պարոն Նիկոլի քարոզչամեքենան չափն անցավ այն աստիճան, որ մեղադրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ռուսական շահերը սպասարկելու մեջ, իսկ եկեղեցական ամբողջ հիերարխիային անվանեց «ՌԴ ԱԴԾ գործակալներ»։

Թե ում գործակալն են Փաշինյանն ու իշխող վերնաշերտի առանձին ներկայացուցիչներ, պարզ կդառնա ռեժիմի տապալումից անմիջապես հետո։ Ընդ որում ապացույցները շատ ավելի համոզիչ կլինեն, քան ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ստորագրությունը ԱԱԾ-ի հետ համագործակցելու համաձայնության փաստաթղթի տակ: Միրզոյանը, հիշեցնեմ, ստորագրման փաստը չի հերքել, հերքել է միայն այն, որ ԱԱԾ-ի կողմից մերկացվել է որպես թուրքական գործակալ, ուստի ստիպված է եղել դառնալ կրկնակի գործակալ, որպեսզի խուսափի դատից և ազատազրկումից:

Ռուսատյաց հիստերիային փոխարինելու եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պախարակումը. ճիշտ է, ինչպես ընթերցողն ինքն արդեն հասցրել է նկատել, քարոզչամեքենան որոշել է համատեղել քարոզչական երկու «պատվերները»՝ անվանելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդներին «ԱԴԾ գործակալներ»։

2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տողերիս հեղինակն առաջարկեց, որ Եկեղեցին բանադրանքի ենթարկի Փաշինյանին (անձնապես)՝ որպես դավաճանի և հավատուրացի։ Հիմա էլ դեռ ուշ չէ դա անել, ճիշտ ժամանակն է: Կառավարության շենքի բակում կարելի է նրա համար մզկիթ կառուցել, իսկ ծառայողական աշխատասենյակում՝ գորգիկ փռել նամազի համար։

Իսկ ինչ վերաբերում է ընտրությանը, ապա տողերիս հեղինակը շատ ուրախ է, որ բարիկադների մյուս կողմում է՝ ընդդեմ Աղազարյանի, Ասլանյանի, «Լուլուի» և Նիկոլի «ուսապարկային» ծառայանու մյուս ներկայացուցիչների... Փորձեք նշել երկու լավատեղյակ, պարկեշտ մարդու անուն Փաշինյանի թիմից, չի ստացվի։ Ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին եմ, փաստաբան-իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, Հաղթանակի գեներալների, Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Գերասիմ Վարդանյանի, նրանց կողքին, ովքեր այսօր արգելափակում են փողոցները դավաճանի հրաժարականի պահանջով:

Ընտրությունը հեշտացնելու համար մեջբերեմ Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի խոսքերը. «Կա դավաճան, որը սիրում է հղում անել «օդում կախված լուրերին». ահավասիկ, «ըստ օդում կախված լուրերի»՝ Տավուշից հետո նա կանցնի Տիգրանաշենին ու Սյունիքին։ Երբ նա հանձնի «միջանցքը», գաղթ կլինի 5 գյուղերից. Անգեղակոթ, Բալաք, Շաղաթ և այլն։ Այնտեղ բուֆերային գոտին կկազմի 5 կմ, մարդիկ կմնան անտուն։ Այսօր նրանց ներշնչում են, թե ադրբեջանցիների հետ առևտուր են անելու... Դժվար է բացատրել անգետներին, որ իրենց զրկելու են տնից, թող նայեն Տավուշին…»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НИЧЕГО НЕЛЬЗЯ УТВЕРЖДАТЬ НАВЕРНЯКА
    2025-05-16 10:00

    Из сообщения ArmLur.am следует, что 5-6 июня в Ереван прибудет председатель Совета Федерации Валентина Матвиенко. Источник утверждает, что дата уже согласована. Другие источники пока сомневаются, что визит состоится. Сегодня ничего нельзя утверждать наверняка даже со ссылкой на официальные источники, особенно, когда речь идет об армяно-российских отношениях. Русофобская истерия, которая весьма ощутимо пошла на спад, после поездки Пашиняна в Москву возобновилась с удвоенной силой.

  • КРИМИНАЛ В СМЫЧКЕ С ГД
    2025-05-15 09:26

    На 21 мая назначено заседание суда Первой инстанции, которое отменит запрет на проведение заседания совета Ванадзора по выборам руководителя общины, что, по ряду прогнозов, свидетельствует о намерении властей провести в третьем по величине городе страны внеочередные выборы. По итогам выборов 2021 г., напомню, победу одержал блок "Мамикон Асланян", однако 15 декабря того же года де-факто переизбранного мэра арестовали и продержали в тюрьме 2,5 года. Совет не успел созвать заседание, чтобы избрать Асланяна мэром, на том и строился весь расчет властей.

  • ПАШИНЯН – ЗАЛОЖНИК ОДИОЗНЫХ ПЕРСОНАЖЕЙ ГД
    2025-05-14 09:36

    Наши источники в ГД сообщают о том, что члены правления и одиозные представители парламентской фракции правящей силы всерьез обеспокоены планами Пашиняна по кардинальному обновлению партийного костяка. О том, что главарь правящей верхушки планирует предъявить на выборах 2026 г. "ГД с человеческим лицом", дабы заручиться поддержкой избирателей, мы уже сообщали неоднократно. Эти планы встречают сопротивление одиозных представителей партии в парламенте и правлении.

  • "ОППОЗИЦИИ НУЖНЫ ЛИДЕРЫ, СПОСОБНЫЕ К САМОПОЖЕРТВОВАНИЮ!"
    2025-05-10 10:48

    Начавшееся 17 марта движение "Не доверяю Николу Пашиняну!" под руководством архиепископа Баграта Галстаняна в мае зафиксировало промежуточные результаты. Архиепископ сказал, что встречи с населением показали, что народ находится в поиске выхода из создавшейся ситуации, однако сбор подписей подтвердил, что это не решение вопроса. Изначально речь шла о том, чтобы эти подписи трансформировались в очередную законодательную инициативу, однако после решили ограничиться чисто символическим характером акции. Соратники Галстаняна считают, что подписи под инициативой "Не доверяю Николу Пашиняну!" являются акцией гражданского неповиновения и служат для привлечения молодежи в ряды борцов с режимом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ