Հայաստանում սուր շնչառական վարակների թիվը նվազում է, կարմրուկինը՝ դեռ ոչ
Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվության նվազում, սակայն կարմրուկի համաճարակաբանական իրավիճակը մնում է անբարենպաստ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
Նրա խոսքով` 2024 թվականի 17-րդ շաբաթում հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվության նվազում նախորդ շաբաթվա համեմատ՝ 1,2 անգամ։
«Հիմնականում հիվանդանում են մինչև 18 տարեկանները, և դեպքերի 78%-ը գրանցվել է հենց այդ տարիքային խմբում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍՇՎ–ների տարածման աննշան ակտիվություն է նկատվում։ Ընդ որում, երկրում շրջանառվում է նաև ռինովիրուս, պարաինֆլուենցիա, մետապնևմովիրուս, բոկավիրուս։ Հայտնաբերվում են նաև կորոնավիրուսի դեպքեր, սակայն ակտիվություն չի նկատվում»,– նշեց Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ հանրապետությունում ներկա պահին անբարենպաստ է համարվում կարմրուկի հետ կապված իրավիճակը, քանի որ վերջին 16 տարում դեպքեր չեն գրանցվել։ Հայաստանում այդ հիվանդությունը համարվել է վերացած։
Խոսելով կարմրուկով վարակման դեպքերի մասին` Գրիգորյանը շեշտեց, որ դրանք Հայաստանում սկսել են գրանցվել 2023 թվականի մարտ ամսից։ Մասնագետն ընդգծեց, որ 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 362 դեպք` 205 երեխա, 157-ը`մեծահասակ։ Վատահեցրեց` հիմնականում հիվանդանում են չպատվաստված և թերի պատվաստված անձինք։ ՀՀ–ում կարմրուկի դեմ առաջին պատվաստումն արվում է 12 ամսականում, երկրորդ դեղաչափը` 4–6 տարեկանում։ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ 2 դեղաչափ ստանալը բավական է ամբողջ կյանքում հիվանդությունից պաշտպանված լինելու համար։
«Անձը կարմրուկով հիվանդանալուց հետո խոցելի է դառնում ցանկացած վարակի նկատմամբ, և անձի իմունային կարգավիճակի վերականգնումը կարող է տևել մինչև 36 ամիս։ 2023 թվականին կարմրուկով պայմանավորված երեխայի 1 մահվան դեպք է գրանցվել»,– նշեց նա։
Մասնագետը պարզաբանեց` կարմրուկով հիվանդանալու դեպքում կարող են բարդություններ լինել` խլություն, կուրություն, ուղեղի բորբոքում և այլն։ ՀՀ–ում գրանցված դեպքերը հիմնականում միջին ծանրության են եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.