Последние новости

«Տավուշը հանուն հայրենիքի» երթին միացել են նաև պատերազմում զոհվածների ծնողները

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները։

«Միացել եմ մեծ հյուսերով և մեծ վախերով միաժամանակ, որովհետև գիտենք` ինչքան դավադիր ուժեր կան հիմա ՀՀ–ում։ Գիտեմ, որ դաժան ճանապարհով ենք անցնելու, բայց հավատում եմ, որ հաղթելու ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը։

Երթի մասնակիցների շարքում են նաև «Որդիների կանչ» ՀԿ անդամները, որոնք ի սկզբանե են միացել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, քանի որ վստահ են, որ հայրենիքը վտանգված է։

«Մենք այստեղ հավաքվել ենք, որ մեր հայրենիքը չկորցնենք։ Ներկայիս իշխանությունները հստակ ներկայացրել են, որ իրենք չեն կարող պահել մեր անվտանգությունը։ Ասում են կսահմանազատենք, բայց ոչ մի երաշխիք չկա , որ մի շաբաթ հետո պատերազմ չի լինի։ Մենք ուզում ենք մեր որդիների պահած հայրենիքից էլ ոչ մի թիզ հող չկորցնել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԿ անդամ Արա Ռոստոմյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ