Բագրատ Սրբազան․ Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս երթն անձերի մասին չէ․ սա մարդկանց սրտերում արձանագրված այն բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից ազատվելու, մեղքից վերականգնվելու և ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, իր խոսքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ով ճանաչում է իր ազգին, խորությամբ է ճանաչում, ոչ թե խոսքով կամ պատմության գրքերում կարդալով, նա այդպես կվարվի։ Մեր բոլոր դժվարություններն ու տառապանքները բխել են նրանից, որ մեր գոյաբանական վիճակը մեծ, չքնաղ, ընտրված լինելու վիճակը չենք կարողացել տեղափոխել մեր ամենօրյա կյանք, դարձնել վարքագիծ։ Այս երթը մեզ համար պիտի դառնա հաղթանակի երթ, պիտի դառնա մեր ինքնամաքրման երթը, սա չակնկալիքի երթ է, սա միայն հայրենիք ու պատիվ ստանալու երթ է»,- նշեց Սրբազանը։
Նա շեշտեց, որ սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․ «Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում հոգին հաղթել է դուխին, այս ճանապարհը պիտի լինի այն պատճառն ու միջոցը, որ եռագույնը հաղթի սևին ու սպիտակին։ Հոգևոր Հայաստանը կհաղթի թազա Հայաստանին։ Իրական Հայաստանը պետք է հաղթի կեղծ, ֆեյսբուքյան Հայաստանին։ Մեզ հալածողներին օրհնում ենք, սա իրենց համար էլ է»։
Բագրատ Սրբազանը շեշտեց, որ պատերազմի հրձիգը ինքը չէ․ «Իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել, եթե որևէ բան պատահի, ապա իրենք պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը։ Երկրի ներսում ինչ տեղի կունենա, ոչ արտաքին ուժերի խնդիրն է, ոչ էլ թշնամիների խնդիրն է, սա իրենց առաջնահերթ պարտականությունն է, եթե չեն կարող պաշտպանել, ապա եզրակացությունը թողնում են ձեզ»։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սևանի թերակղզու խաչմերուկից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 16:00
Жители Арцаха проводят акцию протеста у здания правительства. Они требуют, чтобы правительство не только восстановило, но и своевременно предоставило помощь в размере 40+10 тысяч драмов. Люди выражают недовольство размерами и нерегулярностью поддержки, считая ее недостаточной для решения насущных жилищных проблем.
-
2025-06-20 15:51
Арестовав предпринимателя Самвела Карапетяна, власти Армении попытались предотвратить возможную мобилизацию общественности вокруг Армянской Апостольской церкви. Об этом заявил на брифинге в парламенте секретарь оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-06-20 15:48
Комитет министров Совета Европы принял промежуточную резолюцию по решению «Макучян и Минасян против Азербайджана и Венгрии», которое касается преднамеренного убийства армянского офицера Гургена Маргаряна азербайджанским военным Рамилем Сафаровым с исключительной жестокостью и исключительно из-за его армянской национальности.
-
2025-06-20 15:44
Братья (президенты Турции и Азербайджана – ред.) сверят часы, подготовят вопросы, и туда поедет тот, кто в свое время сидел на стуле напротив сидящего в кресле, с перевернутым армянским флагом. Об этом в ходе традиционных брифингов в Национальном Собрании заявил 20 июня депутат от оппозиционного блока «Армения» Агван Варданян, комментируя визит премьер-министра Армении Никола Пашиняна в Турцию.