Գառնիկ Դանիելյան․ Մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ են բերվել Հրազդանի մոտ
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հատվածում մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ են բերվել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
«Լուրեր ունենք, որ ոստիկանական ուժերը Հրազդանի հատվածում են կենտրոնացել։ Չգիտեմ` ինչ են պլանավորել, բայց ով փորձի մեր խաղաղ երթի դեմ ուժ գործադրել, ապա օրենքի ողջ խստությամբ կենթարկվի պատասխանատվության։ Սա խաղաղ երթ է, ու այստեղ մայրեր, կանայք, մեծահասակներ, երեխաներ կան։ Մեզ քայլերթի ամբողջ ընթացքում միանում են, գալիս ու ողջունում են Գավառից, Մարտունիից, Սևանից, հիմա էլ Հրազդանում են սպասում»,– ասաց Դանիելյանը։
Նա վստահեցրեց, որ ժողովրդի մոտ վախի մթնոլորտ սերմանելու փորձերն այլևս չեն ազդում, քանի որ մարդիկ հստակ հայտնում են իրենց դիրքորոշումը։ Պատգամավորի խոսքով `շարժումը համաժողովրդական ու համազգային է, և որքան էլ ապօրինի մեթոդների դիմեն, այն ավելի կհզորանա։
Հարցին, թե ինչու մինչ օրս ոստիկանական ուժերը չէին փակում ճանապարհները, Դանիելյանը պատասխանեց` շարժումն ամեն օր մեծ թափ է հավաքում, քաղաքական դաշտում էլ մեծ համախմբում կա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-02 19:39
Президент России Владимир Путин разрешил братьям Вардану и Давиду Амарянам, владельцам ЗАО "Балчуг Капитал", выкупить акции "Газпрома", "Роснефти" и других российских компаний у американской банковской группы Goldman Sachs.
-
2025-04-02 19:36
Минобороны Армении опровергло очередную сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-02 19:32
На пленарной сессии Европейского парламента состоялось голосование по ежегодным докладам о внешней и безопасности политике ЕС, а также о политике в сфере обороны и безопасности Евросоюза.
-
2025-04-02 19:30
В миграционное законодательство РФ внесены изменения, согласно которым установлены новые правила въезда для граждан безвизовых стран.