Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների կողմնակից ուժերին։ Այդ մասին ասվում է կառույցի ֆեյսբուքյան հրապարակման մեջ՝ ի աջակցություն "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման, որը գլխավորում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
"Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը դժգոհ է մնացել Արցախում էթնիկ զտումից։ Այժմ արյունարբու նավթային բռնապետի հայացքներն ուղղված են Հայաստանի Տավուշի մարզին։ Մենք՝ Ավստրալիայի հայ համայնքս, "ոչ" ենք ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս գտնվող ուժերին, որոնք հավատում են, որ խաղաղությունը ձեռք կբերվի հետագա զիջումների միջոցով", - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մայիսի 4-ին Կիրանց գյուղից մեկնարկել է քայլերթ դեպի Երևան: Քաղաքացիները Հայաստանի իշխանություններից պահանջում են հրաժարվել Ադրբեջանին միակողմանի զիջումների քաղաքականությունից։ Բագրատ Սրբազանը նշել է, որ մայիսի 9-ի կեսօրին շարժումը կժամանի Երևան և կոնկրետ պահանջներ կներկայացնի Հայաստանի իշխանություններին: Մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը ։ Երեկ շարժման երկարությունը մոտ 4 կմ էր։
Արմինֆո
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 17:16
«Господин Авинян, я обращаюсь к вам как к человеку, с которым я лично общался и считал адекватным человеком.
-
2025-04-30 17:13
Администрация президента Турции опровергла сообщения о якобы возможности блэкаута в республике в течение 72 часов.
-
2025-04-30 17:10
Столкновения между друзскими ополченцами и провластными вооруженными группировками происходят в Сахнае (пригород Дамаска).
-
2025-04-30 17:07
После избиения в администрации столичного района Норк Норк активист Артур Чахоян получил различные ушибы, а также гематому и травму головы. О его состоянии журналистам сообщил замдиректора медцентра "Григор Лусаворич" Петрос Манукян.