Գառնիկ Դանիելյան․ Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է
Ժողովրդական երթը դեպի Երևան Հայաստանի թուրքացման դեմ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է երթին մասնակցող պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ես ինքս Տավուշից եմ և մեծացել եմ այդ հողի վրա։ Մեզ համար այդ հողից ու ջրից ավելի թանկ բան չկա։ Եթե սահմանը անձեռնմխելի չլինի, ադրբեջանցիները կստանան մեր հենակետերը, և թշնամին կհայտնվի ամենուրեք։ Նաև Երևանում։ Գուցե ինչ-որ մեկը Երևանում մտածում է, թե աղետն իրեն չի հասնելու։ Սխալվում է։ Ադրբեջանցիներով կբնակեցնեն ողջ երկիրը, կչեղարկեն զինանշանը և Անկախության հռչակագիրը։ Հայաստանի իշխանությունները սահմանին սահմանափակ թվով սահմանապահներ կկանգնեցնեն, ընդամենը 5 հազար։
Իսկ ադրբեջանցիները իրենց սահմանապահներին զինում են մինչև ատամները, որոնք կարող են հաշված րոպեներում հայտնվել ամենուրեք։ Այժմ իրականացվում է պիլոտային ծրագիր։ Սահմաններին կկանգնեն «Յաշման» և «Կոմանդոսը» (ադրբեջանական էլիտար հատուկ ջոկատներ)։ ռամիլ սաֆարովի տիպի ահաբեկիչները կբնակեցվեն հայկական գյուղերի մոտ։ Իբր սեփական անվտանգության համար։ Իշխանությունների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիվ քաղաքացիները կպաշտպանեն իրենց պատիվը, եկեղեցիները, կընդդիմանան թուրքացմանը։ Ադրբեջանում հեռուստաալիք են բացել՝ ի աջակցություն «արևմտյան Ադրբեջանի», այստեղից բխող բոլոր հետևանքներով։
Հետո ձեռնամուխ կլինեն Վարդենիսին։ Եվ իշխանությունները կասեն՝ եկեք մի 20 գյուղ տանք ու հանգիստ ապրենք։ Չնայած այս ամենին՝ գտնվում են այնպիսիները, որոնք շարունակում են հավատալ իշխանություններին։ Ինչպե՞ս կարող եք հավատել այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ։ Ինչի՞ն եք հավատում։ Եվ եթե հավատում եք՝ եկեք Կիրանց, տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Բոլորին, ովքեր շարունակում են հավատալ, հրավիրում եմ, որ գնան Կիրանց ու տեսնեն, թե ինչ է իրենց սպասվում։
Ադրբեջանցիները հանրահավաքներ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի իխանությունների։ Դա հո խայտառակություն է, իսկ նրանք ուրախանում են։ Նրանց հաջողվել է համախմբել ադրբեջանցիներին և թուրքերին ամբողջ աշխարհում»,- նշել է Գառնիկ Դանիելյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 18:34
Глава Ширакской епархии ААЦ архиепископ Микаэл Аджапахян несколько минут назад вошел в здание Следственного комитет, принявшего решение о его задержании.
-
2025-06-27 18:32
В данный момент в Ереване, у здания Следственного комитета, сконцентрированы значительные полицейские силы, выстроившиеся в несколько рядов у входа в СК.
-
2025-06-27 18:31
Первопрестольный Святой Эчмиадзин немногим ранее выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-27 18:30
Скорейшая реализация транспортных проектов в Сюникской области откроет для Ирана короткий маршрут к бассейну Черного моря через территорию Армении. В то же время этот путь свяжет Ереван с государствами Персидского залива и иранским портом Чабахар. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани на пресс-конференции в пятницу.