ԽԱԲԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ՃՆՇԵԼ
Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու ուղղությամբ։ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն այդ հարցում Ալիևի լիարժեք աջակցությունն ունի, և նրա խնդրանքով` Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչև այս շարժման հարցերը լուծեն:
Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման արդյունքում իրենք ոչ թե հող են կորցնելու, այլ մի բան էլ գրավելու են։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կիրանցեցիներին հյուրընկալել էր կառավարությունում ու անձամբ էր գուժել, որ սահմանազատման-սահմանագծման աշխատանքների արդյունքում գյուղը կիսվելու է` որոշ տներ մնալու են Ադրբեջանին, իսկ դպրոցը պաշտպանելու համար Հ1-ի եթերում ասում էր` ծառեր կտնկենք։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը երեկ ուղիղ եթերում Կիրանցում իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ ասել է, որ մենք ոչինչ չենք կորցնում, մի բան էլ 3 հեկտար ադրբեջանական հողերից մեզ է անցնում։
«Հիմա սպասում ենք գյուղի և կամրջի մասը, որը սառեցված է, բանակցությունների փուլում է, թե ոնց կլինի, կտեսնենք»,- ասել է նա: Հարցին՝ ո՞վ է ասել, որ սառեցրել են, պատասխանել է․ «Մարդիկ թողել գնացել են»:
Կիրանցեցիներից տեղեկացանք, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ ՊՆ-ի, ո՛չ էլ ԱԱԾ-ի աշխատակիցները գյուղից չեն հեռացել։ Որ իշխանությունը հերթական սուտն է տարածում, մատնեց Հանրայինի և Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի «օպերատիվությունը», որոնք համայնքապետի՝ ուղիղ եթերում արված հայտարարությունները կայծակնային արագությամբ տարածեցին, իշխանական քարոզիչներն էլ սկսեցին ստատուսներ գրել՝ ո՞ւմ համար է պայքարում սրբազանը, եթե կիրանցեցիները գոհ են գործընթացից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".