ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԾ ԵՐԹԸ ՄՏԱՎ ԵՐԵՎԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, քիչ առաջ արդեն հասավ Երևան։ Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։
Շարժման անդամներն իրենց ձեռքին ունեն պաստառներ՝ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» գրություններով, շատերն իրենց ձեռքին ունեն Արցախի ու Հայաստանի դրոշները։
Հատկանշական է, որ այսօրվա քայլերթին շարժման անդամները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա պատկերված են զոհված զինծառայողների նկարները։
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։
Երթի մեկնարկին Բագրատ Սրբազանն ասել էր. «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
-
2025-05-17 09:35
Все пострадавшие в результате ДТП с участием автобуса в Ереване выписаны из больницы, за исключением одного несовершеннолетнего. Об этом сообщила пресс-служба Минздрава Армении.
-
2025-05-17 09:33
ООН не участвует в прямых переговорах между Россией и Украиной, поскольку от сторон не поступало соответствующего запроса. Об этом заявила заместитель официального представителя генерального секретаря ООН Стефани Тремблей на брифинге, отвечая на вопрос РИА Новости.