Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլին հրաժարական է տվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով։
«Անձամբ ես իմ շրջապատում՝ ո՛չ կառավարությունում, ո՛չ դիվանագետների շրջանում բացահայտ ռուսամետ որևէ մեկի չեմ ճանաչում։ Հասկանում եմ, որ դա կարող է լինել յուրօրինակ մարտավարություն որոշակի նպատակի հասնելու համար։ Բայց այլևս չեմ տեսնում իմ դերն ու ռեսուրսներն այս ուղղությամբ՝ շարժվել դեպի Եվրոպա և միևնույն ժամանակ պաշտպանվել Եվրոպայից»,- ըստ NewsGeorgia-ի՝ գրել է Ջավախիշվիլին։
«Իրավիճակը և տրամադրությունը, որը ձևավորվել է մեր ընկերների և օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում՝ («Օտար ազդեցության թափանցիկության մասին») օրինագծի վերամարմնավորման առնչությամբ որպես Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի իմ առաքելությունը չափազանց բարդ է: Ըստ այդմ, արդեն դիմել եմ անմիջական ղեկավարներիս՝ իմ պաշտոնում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու խնդրանքով»,- ասված է դիվանագետի հայտարարության մեջ։
Ջավախիշվիլին ընդգծել է, որ իր որոշումն ինչ-որ մեկի օգտին կամ ինչ-որ մեկի դեմ քաղաքական դեմարշ չէ։ «Ես ուզում եմ երկար վարանելուց հետո ձերբազատվել մի բեռից, որից, կարծում եմ, այլևս չեմ կարող գլուխ հանել»,- շեշտել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.