Երկրի վրա նկատվում է վերջին 20 տարիների ամենահզոր մագնիսական փոթորիկը
Ամենաբարձր (հինգերորդ) մակարդակի մագնիսական փոթորիկ է տեղի ունենում Երկրի վրա, նման բան վերջին անգամ եղել է 20 տարի առաջ, ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Երկրի վրա տեղի է ունենում ամենաբարձր մակարդակի մագնիսական փոթորիկ։ 20 տարվա ընդմիջումից հետո։ Մակարդակը՝ G5»,- ասել է Բոգաչովը։
Մինչ այդ նա «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել էր, որ ամենաբարձր մակարդակի մագնիսական փոթորիկը Երկրի վրա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին Արևի վրա մի քանի բռնկումներից հետո։ Նրա խոսքով՝ պլազմայի չորս ամպերի մի մասը պետք է միաձուլվի էլ ավելի խոշոր օբյեկտում և հարվածի Երկրի մագնիսական դաշտին։ Գիտնականների կանխատեսումներով՝ հարվածի բարձրակետին փոթորկի մակարդակը պետք է կազմի G4.33։ Հավանականությունը, որ այն կհասնի G5-ի առաջին անգամ 2005-ից ի վեր՝ կազմում է 15 տոկոս։
Մագնիսական փոթորիկների հզորությունը գնահատվում է հինգ բալանի սանդղակով։ G1 մակարդակի փոթորիկները համարվում են ամենաթույլը, դրանք գրեթե ոչ մի կերպ չեն ազդում էլեկտրական սարքերի աշխատանքի վրա։ G3 մակարդակը ուժեղ փոթորիկ է, այն ուղիղ ազդում է էներգահամակարգերի վրա և առաջացնում խափանումներ արբանյակային նավիգացիայի և ռադիոկապի համար։ Առավելագույն մակարդակը G5-ն է, որի ժամանակ հնարավոր են մասշտաբային խնդիրներ էլեկտրացանցի և արբանյակների ու ռադիոկապի աշխատանքի հետ կապված։
Ուժեղ մագնիսական փոթորիկների ժամանակ մարդիկ կարող են ունենալ գլխացավ, թուլություն զգալ, ճնշումը կարող է բարձրանալ, առաջանալ անքնություն։ Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ մագնիսական դաշտի տատանումների ժամանակ դանդաղում է մազանոթային արյան հոսքը, հյուսվածքներն ունենում են թթվածնային քաղց։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.
-
2025-05-19 19:42
Вице-президент США Джей Ди Вэнс сказал, что переговоры об окончании войны в Украине «слегка» зашли в тупик, и американские власти осознают это, передает Reuters.
-
2025-05-19 19:24
В интервью Alpha News защитник прав человека Арцаха Гегам Степанян коснулся международных юридических процессов, связанных с отчуждением имущества, квартир и домов в оккупированных населенных пунктах Республики Арцах азербайджанскими властями.
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.