Ֆրանսիան դատապարտում է Իսրայելի ցամաքային ներխուժումը Ռաֆահ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով մայիսի 7-ին սկսված իսրայելական բանակի ցամաքային ներխուժումը Ռաֆահ քաղաք։
«Ինչպես Ֆրանսիան արդեն նշել է, նման գործողությունը սպառնում է աղետալի իրավիճակ ստեղծել Գազայի խաղաղ բնակչության համար, որն արդեն մի քանի անգամ տեղահանվել է։ Այսօր Գազայի խաղաղ բնակիչները անվտանգ գոտի չունեն։ Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցություններին, որը միակ հնարավոր ճանապարհն է, որը տանում է դեպի պատանդների անհապաղ ազատում և տևական հրադադարի ձեռքբերում»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ֆրանսիան նաև Իսրայելին կոչ է արել անհապաղ բացել Ռաֆահ անցակետը դեպի Եգիպտոս, «ինչն անհրաժեշտ է թե՛ խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության հասնելու, թե՛ Գազայի հատվածից առավել խոցելի մարդկանց դուրս գալը թույլ տալու համար»:
«Ֆրանսիան ևս մեկ անգամ կոչ է անում Իսրայելին անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու խաղաղ բնակչության պաշտպանությունը և երաշխավորելու մարդասիրական օգնության հասանելիությունը՝ միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի պահանջներին համապատասխան։
Ֆրանսիան խստորեն դատապարտում է մայիսի 7-ին իսրայելցի վերաբնակիչների հարձակումը Հորդանանի մարդասիրական ավտոշարասյան վրա և կոչ է անում Իսրայելի իշխանություններին վերջ տալ բնակիչների բռնությանը: Ֆրանսիան նաև դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Քերեմ Շալոմ անցակետի վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.
-
2025-06-20 19:37
Уголовное дело и арест бизнесмена, главы ГК "Ташир" Самвела Карапетяна станет плохим сигналом со стороны властей Армении для реальных и потенциальных инвесторов, сказал Sputnik Армения председатель Форума армянских союзов Европы и армянской диаспоры Словакии Ашот Григорян.