Երևանում անհնազանդության ակցիաներ անող քաղաքացիներին ոստիկանությունը բերման է ենթարկում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, որոնք Երևանի մի քանի հատվածներում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում, բերման են ենթարկվում ՆԳՆ ոստիկանություն։
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով` ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակել էին Թբիլիսյան խճուղին, Խորենացի փողոցն ու Տիգրան Մեծի պողոտան։
Որոշ հատվածներում ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ էր տվել ճանապարհը բացելու համար, որը չկատարելու դեպքում քաղաքացիները բերման կենթարկվեին։
Ժամանակը լրանալու պես ոստիկանությունը սկսեց քաղաքացիներին բերման ենթարկել։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.