Последние новости

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանը, Թեմական Խորհուրդը և Եկեղեցական դասը իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» հոգևոր և ազգային շարժմանը:

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Համազգային ընդվզում ստեղծած հայրենի կառավարության միակողմանի հողային զիջումները դատապարտելի են:

Մեր ձայնը միացնում ենք Վեհափառ Հայրապետին, Գերագույն Հոգևոր Խորհրդին և բազում թեմական Առաջնորդններին, և պահանջում ենք Հայաստանի իշխանությունները սթափվեն և վերջ տան զիջողական քաղաքականությանը, տեր կանգնել Հայաստանի ամբողջականությանը և ազգային իրավունքներին։

Բարձրաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման նպատակը արդարության և իրավունքների պահանջի գործադրությունն է։ Մենք սատար կկանգնենք այդ նպատակին և նեցուկ պիտի կանգնենք դրա իրականացմանը: Հավատում ենք, որ որ շնորհիվ ժողովրդային զորակցության և պահանջին՝ Հայաստանում և Սփյուռքում, հնարավոր կլինի տեր կանգնել Հայ ժողովուրդի արդար իրավունքներին»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ