Последние новости

ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով այսօր նշանակված նախնական դատալսումները րոպեներ տևեցին։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը նիստի մեկնարկից անմիջապես հետո որոշեց ինքնաբացարկ հայտնել և գործը հանձնել վերաբաշխման։ Նախագահողը որպես պատճառաբանություն մատնանշեց այն, որ Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ մեկ այլ գործով, որը վերաբերում էր հաղորդմանը, ինքն արդեն դատավճիռ կայացրել է։

 

Փաստաբան Արսեն Բաբայանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում իրականացվող հետապնդումը գնահատեց քաղաքական։ Փաստաբանն ափսոսանք հայտնեց, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնել, քանի որ դատավորը պրոֆեսիոնալ է, բայց չի կարող ասել, որ մասնագիտական տեսանկյունից սխալ որոշում է։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ