Բագրատ Սրբազան․ Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` անդրադառնալով հայտարարություններին, թե իր նախաձեռնած հավաքներին մասնակցում են հիմնականում փող վերցնելով:
«Դրանք հանցանքներ են: Եթե դատախազությունը, ԱԱԾ-ն ունեն փաստեր, թող գործ հարուցեն: Պետք է այդ հայտարարությունների հետևից գնան: Եթե չեն գնում, ուրեմն այդ կառույցները չեն գործում»,- հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր հայտարարել, թե հանրահավաքի մասնակիցների 70 տոկոսը փողով է մասնակցում: «Հենց հիմա դատախազությանն ու ԱԱԾ-ին հորդորում եմ, որ փաստեր հրապարակեն: Եթե ոչ, ուրեմն Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու»,- նշեց Բագրատ սրբազանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".