Последние новости

Հնդկաստանը «Չաբահար» նավահանգստի կառավարման համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ

Հնդկաստանը «Չաբահար» նավահանգստի կառավարման մասին երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ: Այս մասին հայտնում է հնդկական The Economic Times-ը։

Նշվում է, որ համաձայնագիրը 10 տարով է, այն ստորագրել է India Ports Global Ltd. & Ports-ը և Իրանի ծովային կազմակերպությունը: Պարբերականը նշում է, որ այս քայլը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական նշանակալի քայլ դեպի Իրան, որն էական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:

Այս համագործակցությունը դինամիկա կհաղորդի Հնդկաստանի կապերին Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի հետ։

Պարբերականի գնահատմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանն իր վրա կվերցնի արտասահմանյան նավահանգստի կառավարումը։ Հնդկաստանը նաև ակնկալում է, որ նախագիծը կբարելավի կապերը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը մշակվում է Իրանի և Ռուսաստանի հետ:

Մշակվում է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի հետ «Չաբահար» նավահանգստի ինտեգրման նախագիծը։

Դեռ ապրիլին հայտնել էինք, որ Երևանն առաջիկայում կարող է օպերատորական կետ բացել «Չաբահար» նավահանգստում։ Այս պահին Հայաստանն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Հայաստանը շահագրգռված է «Չաբահար» նավահանգստում ներկայացուցչություն բացելու հարցում։ Դա կնպաստի Հնդկաստանի, Իրանի և հարավային երկրների հետ առևտրի զարգացմանը։ Նա տեղեկացրել էր, որ այս փուլում նախապատրաստվում է իրանական նավահանգիստների աշխատանքը վերահսկող կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան։ Մշակվում է նաև որոշ հայ պաշտոնյաների այցը «Չաբահար»։

«Չաբահար» նավահանգիստը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ Օմանի ծոցի ափին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ