Ավետ ԱԴՈՆՑ․ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՆՄԱՆ ՄԱՐԴՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը պարզունակ և գավառական է համարել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեղադրանքները «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման մասնակից նախկին բարձրաստիճան դիվանագետների վերաբերյալ։
«Ինձ մոտ լուրջ հարցեր են առաջանում` ինչպես կարող է նման պրիմիտիվ մտածելակերպով մարդն աշխատանքային հարաբերություններ հաստատել օտարերկրյա գործընկերների հետ։ Ես չեմ էլ խոսում բանակցելու նրա ունակության մասին։ Դա պրիմիտիվիզմի վերին աստիճանի դրսևորում է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ադոնցը։
Միրզոյանն այսօր Մալթայի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան ընդդիմության շարքերում հայտնված փորձառու դիվանագետների մասին լրագրողի նկատառմանը` հայտարարել է, որ նրանք դասալիքներ են, որոնք լքել են իրենց պաշտոնները, իրենց «խրամատները» անմիջապես այն օրերին, երբ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա էր իրականացվում։ Նախարարն ակնարկում էր 2021 թվականի մայիսին տեղի ունեցած դեպքերը, երբ ադրբեջանական ԶՈւ-ն մուտք գործեց ՀՀ տարածք Սյունիքում և Գեղարքունիքում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես խնդրի լուծում առաջարկեց զորքերը հայելային հետ քաշել։
Համաձայն չլինելով վարչապետի դիրքորոշման հետ` այն ժամանակ պաշտոններից հեռացան ԱԳ նախարար Արա Այվազյանը և նրա տեղակալներ Ավետ Ադոնցը, Գագիկ Ղալաչյանը և Արտակ Ապիտոնյանը։
Խոսելով այդ որոշման մասին` Ադոնցը պնդում է, որ 2021 թվականին երկիրը շատ ծանր ժամանակաշրջան էր ապրում` պատերազմում պարտություն էր գրանցվել, հետպատերազմյան շրջանն էլ շատ բարդ էր։ Նա վստահեցրեց` պահը պահանջում էր բոլոր ռեսուրսների համախմբում` անվտանգության համակարգը, անվտանգությունն ապահովող կառույցները վերականգնելու համար։ ԱԳ նախկին փոխնախարարը շեշտեց, որ իրենք այդ ժամանակ կառավարությանն ու նրա ղեկավարին են ներկայացրել անվտանգության համակարգի վերականգնման, ինչպես նաև սահմանազատման վերաբերյալ իրենց հայեցակարգային մոտեցումները, սակայն դրանք չեն ընդունվել։
«Մենք ազնիվ գտնվեցինք։ Անհամաձայն լինելով քաղաքական ղեկավարության հետ` մենք հեռացանք։ Կարող էինք մնալ ու աշխատել` իշխանությանը մեջքի հետևում հայհոյելով։ Բայց ոչ։ Մենք հրաժարականի դիմումներ ներկայացրինք։ Ավելին` պետք է ասեմ, որ այն ժամանակ, այնուամենայնիվ, Արցախ ունեինք, այսօր այն չկա։ Ավելին` Արցախը հայաթափված է»,– հավելեց Ադոնցը։
Նրա խոսքով` Միրզոյանը 2021 թվականին տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ չի եղել ԱԳՆ-ում (նա այն ժամանակ դեռ զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը – խմբ.), չգիտի, թե ինչ բանակցություններ են ընթացել, ինչ է քննարկվել։ Ադոնցի խոսքով` չտիրապետելով ներքին դիվանագիտական խոհանոցի մասին տեղեկատվությանը` Միրզոյանն օգտագործում է այնպիսի բառեր, որոնք կրում են ցածր քաղաքական մշակույթ և հարիր չեն նման կարգի պաշտոնյային։
Նշենք, որ մեր զրուցակիցն ու մի շարք այլ նախկին դիվանագետներ, այդ թվում` նախկին նախարար Վարդան Օսկանյանը, աջակցություն են հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Նրանց նախաձեռնությամբ ձևավորված դիվանագիտական խորհուրդը մայիսի 12-ի հանրահավաքում ներկայացրել է սահմանազատման և տարածաշրջանում խաղաղության հաստատման իր հայեցակարգը։
Մասնավորապես, խորհրդի անունից ելույթ է ունեցել ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը սահմանազատման և սահմանագծման ներկայիս գործընթացը որակել է ոչ լեգիտիմ և հակասահմանադրական:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.