Последние новости

Էրդողանն ընդունել է արդարադատության նախարարին և հետախուզության տնօրենին՝ հնարավոր հեղաշրջման լուրերի ֆոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ուշ երեկոյան Անկարայի նախագահական պալատում ընդունել է արդարադատության նախարար Յըլմազ Թունչին և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տնօրեն Իրբրահիմ Քալընին։ Ինչպես նշել է Dunya թերթը, դա տեղի է ունեցել թուրքական Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի հայտարարությունների ֆոնին երկրում հնարավոր հեղաշրջման մասին։

Նախօրեին Բահչելին հավաստիացրել էր, որ «Հանրապետական դաշինք» բլոկի դեմ, որի մեջ են մտնում ԱՇԿ-ն և նախագահի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը, դավադրություն է պատրաստվում։ ԱՇԿ նախագահը հավաստիացել է, որ անհայտ անձինք ոստիկանությունից և դատական համակարգից ծրագրել են կրկնել 2016թ. հեղաշրջման փորձը։

Dunya-ն տեղեկացնում է, որ Էրդողանը, ենթադրաբար, Բահչելիի խոսքերը քննարկել է Թունչի և Քալընի հետ։ Չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը կարող է կարևոր հայտարարություններ անել չորեքշաբթի կուսակիցների առջև ելույթի ընթացքում։

Լրագրող Հանդե Ֆիրաթը կարծում է, որ Էրդողանի հանդիպումն արդարադատության նախարարի և հետախուզության տնօրենի հետ կապված չէ Բահչելիի հայտարարության հետ, քանի որ սկզբում այն նախատեսված էր երկուշաբթի, բայց հետաձգվել է մայիսի 14-ին։ Լրագրողը նաև վստահ է, որ չորեքշաբթի Թուրքիայի նախագահը կարող է կարևոր հայտարարություններ անել։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ