Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ FMO-Ն 20 ՄԼՆ․ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ԵՐԱՇԽԻՔ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում Արդշինբանկ ՓԲԸ-ն և FMO ձեռներեցության զարգացման հոլանդական բանկը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիքի պայմանագիր 7 տարի ժամկետով։

Պայմանագիրը, որը կնքվել է FMO-ի Nasira ծրագրի շրջանակներում, լայն հանարավորություն է ընձեռում Արդշինբանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը՝ ներգրավելով նոր ՄՓՄՁ հաճախորդներ՝ հատկապես սատարել երիտասարդներին, կանանց, ներգաղթյալներին, գյուղական տարածքներում գործող ձեռնարկատերերին:

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը կարևորեց FMO-ի հետ նոր համագործակցության մեկնարկը՝ մասնավորապես նշելով. «Կնքված պայմանագիրը մեծ նշանակություն ունի ինչպես Արդշինբանկի, այնպես էլ մեր երկրի տնտեսության համար։ ՄՓՄՁ հատվածը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման և աշխատատեղերի ստեղծման համար: Բացի այդ, սա յուրօրինակ նորարարություն է, չէ՞ որ շուկայում բացակայում են այնպիսի այլընտրանքային ծառայություններ, որոնք կառաջարկեին վարկային պորտֆելի պաշտպանություն, ինչպիսին առաջարկում է Nasira-ն»։

«FMO-ն երկար ժամանակ է, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում, և մենք շատ ուրախ ենք, որ այժմ համագործակցում ենք նաև Արդշինբանկի՝ Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի հետ, ինչը հիմնարար ազդեցություն է ունենում երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Արդշինբանկին վստահության համար և ակնկալում ենք երկարատև համագործակցություն»,-նկատեց Հյուիբ-Յան Դե Ռայթերը՝ FMO-ի ներդրումային բաժնի գլխավոր տնօրենը:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:

Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

FMO-ն ձեռներեցության զարգացման հոլանդական բանկ է: FMO-ն աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին զարգացող երկրներում և զարգացող շուկաներում՝ ներդրումներ կատարելով հավակնոտ նախագծերի իրականացման մեջ և սատարում է ձեռնարկատերերին։ FMO-ն կարծում է, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը, և ունի 50 և ավելի տարիների փորձ, որը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին՝ դարձնելու երկրի տնտեսությունը ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն: FMO-ն կենտրոնանում է երեք ոլորտների վրա, որոնք ունեն զարգացման վրա առավել բարձր ազդեցություն՝ ագրոբիզնես, պարեն և ջուր, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ: Ունենալով մոտ 13 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով պարատավորություննների պորտֆել, որը ներառում է գործունեությունը 85 երկրներում՝ FMO-ն հանդիսանում է մասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմանի բանկերից մեկը աշխարհում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Галерея (6 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЖАЗ-ОРКЕСТР «АРЦАХ» ВЫСТУПИЛ НА СЦЕНЕ САМОГО БОЛЬШОГО ДЖАЗОВОГО КЛУБА РОССИИ (фотографии и видео)
    2025-06-20 17:08

    Самый большой джазовый клуб России и лучший в мире, по оценке портала All About Jazz, — клуб Алексея Козлова — распахнул свои двери для джаз-оркестра «Арцах», чье выступление стало одним из ярких эпизодов программы Московского джазового фестиваля.

  • КАРЕН ВРТАНЕСЯН: КАК НА ЛИЧНОМ УРОВНЕ ПОДДЕРЖАТЬ ЦЕРКОВЬ И ПРОТИВОСТОЯТЬ НИКОЛУ
    2025-06-20 09:50

    «От бессилия схожу с ума», - сказал мне на днях один из друзей. Но мы отнюдь не бессильны, посему – попробуем трезво порассуждать и понять: что мы можем, что нужно делать, и какие шаги могут быть эффективными», - написал медиа-эксперт Карен Вртанесян.

  • АКОП БАДАЛЯН: УДАРЫ ИЗРАИЛЯ ПО ИРАНУ ПОД ВЫВЕСКОЙ «ПРАВА НА САМООБОРОНУ» СТАВЯТ ЕВРОСОЮЗ В НЕЛОВКОЕ ПОЛОЖЕНИЕ
    2025-06-19 19:17

    Стандартов нет, они всегда были, есть и будут как минимум двойными, и если у Израиля нет никаких доказательств, что Иран создает ядерную бомбу, то у России есть факты, что Украина делает шаги к НАТО, а в 2021 году заключила соглашение с ее экзистенциальным противником, членом НАТО Великобританией о строительстве двух военных баз в Азовском и Черном морях, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, коснувшись заявления председателя Еврокомиссии фон дер Ляйен о праве Израиля на самооборону. Публикацию полностью приводим ниже.

  • ВОЙНА ПРОТИВ ИРАНА: АНТИЦИВИЛИЗАЦИЯ УНИЧТОЖАЕТ ЦИВИЛИЗАЦИЮ
    2025-06-19 10:29

    «Не раз говорилось о водоразделе, которым для русской послереволюционной эмиграции стала Великая Отечественная война, - пишет на своей странице в Фейсбук востоковед Виктория АРАКЕЛОВА. - Люди, в общем-то, разные, но объединенные идеей неприятия новой власти, проявили себя в самодостаточной для качественной идентификации мере: одни молились за Россию, другие мечтали, чтобы "фашисты, наконец, уничтожили коммуняк". Думаю, нет смысла пояснять, как глубоко понимали ходы истории первые, и как ограничены и зациклены на собственных биографиях были вторые.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ