Ավելի քան 50 դասախոս պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Ավելի քան 50 դասախոս հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և աջակցություն հայտնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:
«Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի տարածքում «սահմանազատման» հապճեպ գործընթացի շրջանակում ՀՀ իշխանությունները կատարում են միակողմանի տարածքային զիջումներ, որոնք հակասում են ՀՀ կենսական շահերին և լրջագույն ռիսկեր առաջացնում պետության անվտանգության համար։ ՀՀ վարչապետը պնդում է, որ դրանով իբրև թե նվազում է ադրբեջանական կողմի՝ ՀՀ վրա հարձակվելու հավանականությունը, սակայն հենց ինքն էլ ընդունում է, որ այդ զիջումներով չի կարող երաշխավորել պատերազմի բացառումը և խաղաղության հաստատումը»,– ասված է հայտարարությունում։
Դասախոսները նշում են, որ Արցախի կորստից հետո Տավուշում քաղաքական նման կեցվածքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը, տարածքային նորանոր զիջումների պատրաստակամություն դրսևորելով, ի զորու չէ երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը և նվազագույն չափով անգամ ապահովել անվտանգ ապագա ՀՀ քաղաքացիների համար։ Չի կարող տարածքային զիջում ենթադրող արտաքին քաղաքական կուրսը կեղծորեն որակվել «պետականամետ» կամ «պետականակենտրոն», ինչպես հիմա փորձում են պնդել իշխանական քարոզիչները, որովհետև պետության կարևորագույն բնորոշիչը տարածքն է։
Նրանց խոսքով` շարունակական տարածքային կորուստները և ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման և անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խոր անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում:
«Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետևողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը և ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության և գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը և կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»,– ասված է հայտարարությունում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.