Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ, նախատեսված է բողոքի ակցիա Օպերայի շենքի մոտ: Օպերային հարակից հատվածներում ոստիկանականմեծաթիվ ուժեր են կենտրոնացված: Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը:
Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում վրաններ և սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:
Հիշեցնենք, որ նախօրեին Սրբազանը կոչ էր արել ժամը 16-ին լինել Օպերայի հրապարակում, որտեղ ժամը 17-ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
Որոշվել էր, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.
Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ և Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։
Սակայն արդեն այսօր առավոտյան ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ կապված EBRD միջազգային ֆորումի անցկացման հետ, ժամը 15-ից մինչև երեկոյան 20-ը փակ են լինելու Օպերային հարակից փողոցները:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 14:38
Не менее 430 человек погибли и более 3,5 тысячи – пострадали в Иране с начала конфликта с Израилем. Об этом сообщает иранское агентство Nour News со ссылкой на Минздрав страны.
-
2025-06-21 13:25
Во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с представителями армянской общины в Турции выступила Делал Динк – дочь убитого главного редактора турецко-армянской еженедельной газеты «Акос» Гранта Динка.
-
2025-06-21 13:23
По сути, мы с Турцией начали отношения с нулевой точки, по сути, это возможность установить новые отношения, и это исходит из интересов наших стран. Об этом на встрече с армянской общиной Турции до встречи с Эрдоганом заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-06-21 13:20
К сожалению, и геноцид в Газе, и конфликт в Иране стремительно приближаются к точке невозврата. Об этом заявил президент Турции Эрдоган, передают местные СМИ.