Բագրատ սրբազանը հանդիպել է քաղաքական գործիչների, բժիշկների հետ և քննարկումներ ունեցել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներն այսօր հանդիպել են մի շարք քաղաքական գործիչների, բժիշկների, ինչպես նաև եզդիական համայնքի հետ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նշենք, որ մայիսի 14-ին սրբազանը հայտարարել էր ՀՀ երեք նախկին վարչապետների` Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման մասին։ Հանդիպում է եղել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների հետ։
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների, ինչպես նաև Սուրեն Սուրենյանցի հետ։ Առաջիկայում մենք բոլորով կհավաքվենք, ու համատեղ որոշումներ կկայացվեն։ Ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր առաջիկա օրակարգը, որն առաջադրել ենք և ինչ իրենք են առաջադրել։ Մենք հանդիպել ենք նաև եզդիական համայնքի հետ, բժիշկների հետ»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նա անդրադարձավ նաև այսօր Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ տեղեկությանը։
«Մեր շատ սիրելի ճանաչված բժիշկ, ազնվագույն մարդ Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից զուտ նրա համար, որ մեր մտերիմն է։ Ուրիշ պատճառաբանություն չկա։ 20 օրից լրանում էր նրա պաշտոնավարման ժամանակահատվածը, բայց որոշել են իրենց խելքով պատժել։ Սա նշանակում է, որ երկրում բառի բուն իմաստով ռեպրեսիաներ են»,–ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց, որ սոցցանցերում երեկվանից փոքրիկ գրություններ են տարածվում, թե ՔՊ–ական ինչ–որ խումբ որոշումներ է կայացնում բոլոր այն մարդկանց համար, որոնք ինչ–որ կերպ առնչվել են հանրահավաքներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.